HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր հյուպատոսը կկառուցի «Հին Երևանը»

«Հին Երևան» նախագծի կառուցման համար ներդրում է անելու Ֆրանսիայիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը (նստավայրը՝ Մարսել):

Երեկ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գևորգ Մաչանյանը ստորագրել են «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:

Ինչպես տեղեկացնում է քաղաքաշինության նախարարությունը, Գևորգ Մաչանյանը ներկայացրել է շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսին (Վարդան Սիրմաքեշ): 

«Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն գրանցված է Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի ընկերությունների գրանցման ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ դրա 100 % բաժնեմասի սեփականատերը Chrono Star International Participations Groupe Franck Muller S.A.-n է: Այս ընկերությունը հանրահայտ ժամացույցների՝ Franck Muller բրենդի խմբից է, որի հիմնադիր-սեփականատերը Վարտան Սիրմաքեսն է: Նա նաև «Արցախբանկի» խոշոր և «Արմսվիսբանկի» միակ բաժնետերն է: 

Կառուցապատումն իրականացնելու է նորաստեղծ «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն: Նախագիծն ի սկզբանե իրականացնելու էին «Գլենդել հիլզ» և «Ի Էմ Սի» ընկերությունները, սակայն կառավարության նոյեմբերի 6-ին կայացրած որոշմամբ «Գլենդել Հիլզ» և «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ներին առաջարկվել է հողամասերն օտարել նույն բաժնետերն ունեցող «Օլդ Սիթի» ընկերությանը: «Օլդ Սիթի» ընկերության բաժնետոմսերի 100 %-ի սեփականատերը Վահե-Վասկեն Յաքուբյանն է: 

Այդ հողամասերն ընդգրկում են Երևանի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Բուզանդ, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքները՝ ավելի քան 100 հասցե: 

Կառավարության նույն որոշմամբ՝ քաղաքաշինության նախարարությունը պետք է ապահովի Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը՝ նախատեսելով ստորգետնյա երկու և վերգետնյա առավելագույնը երեք լրիվ և մեկ մանսարդային հարկերով սակավահարկ կառուցապատում, ինչպես նաև նախատեսելով «Հին Երևան» համալիրի կազմից դուրս միջին հարկայնությամբ հյուրանոցի կառուցում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում այս ծրագրի իրականացման համար 120-130 մլն դոլարի ներդրման հնարավորության մասին է խոսել: 

Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այս գումարի շրջանակներում պետք է իրականացվի և՛ կառուցապատումը, և՛ իրացումը: 

Մեկնաբանություններ (3)

Arthur
Same words I would like to say and add ,to Armenian Government: PLEASE IF U R DOING NOTHING FOR OUR OWN PEOPLE,LET DO IT TO PEOPLE LIKE VARDAN . HE DID A LOT IN Artsakh as many others ,Tashir group as well.... Thanks God we have such people.
Vladimir
It was planned initially to finish the project by the end of march 2015 and present it to the public. However there is nothing in may 2015.
raf
I know that he has done a lot in Artsakh, I just hope that the crooks in Yerevan will not turn this project into a milking cow and do with this guy what they did with so many other diaspora investors.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter