HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1000 դոլարի մաղարիչ, որի մասին վկան իմացել է քննիչից

Ըստ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին ու նույն կառույցի 12 այլ պաշտոնյաներին ու աշխատակիցներին առաջադրված մեղադրանքի, պետական բյուջեից յուրացվել է ավելի քան 115 մլն դամ գումար: Մեղադրանքի համաձայն, 2009-2013 թվականներին 13 ամբաստանյալները ստեղծել են խումբ, կատարել դերաբաշխում և, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ ստացել` գրանցելով տարբեր աշխատակիցների:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Միսակ Մարտիրոսյանը նույն կառույցի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանի հետ նախնական համաձայությամբ անձամբ և վերջինիս միջոցով որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց վկաների հարցաքննությունը: 100-ի հասնող վկաներից ոմանք Հայաստանից դուրս են եկել, ոմանք հարցաքննվել դատարանում, բայց շատերը դեռ մնում են չհարցաքննված: Այսօր 2 վկա էր ընդամենը ներկայացել դատարան: Նրանցից մեկը դատական դեպարտամենտում աշխատում է մինչ օրս, մյուսն աշխատել է երկու տարի` 2010-12 թթ.-ին: Առաջինը նշեց, որ բոլոր ամբաստանյալներին ճանաչում է: Դատախազի հարցին, թե իր հետ աշխատող ու աշխատած դատական կարգադրիչներից բոլորին ճանաչում է, վկան դրական պատասխան տվեց: Ապա դատախազը ընթերցեց դատական կարգադիրչների մի ամբողջ ցուցակ: Նրա կարդացած անուն- ազգանուններով անձանցից որևէ մեկին չճանաչեց վկան:

Մյուս վկան, ով ներկայացավ որպես Միքայել Ստեփանյան, նախ դժվարանում էր հարցերին պատասխանել, ապա նշեց, որ քննիչից է իմացել, որ աշխատանքի է ընդունվել մաղարիչով: Հետո գնացել է տուն ու մաղարիչ տվող մոր հետ խոսել այդ մասին, ով և հաստատել է մաղարիչ տալու հանգամանքը: Դատավորի ու դատախազի հարցադրումներից և նախաքննական լրացուցիչ ցուցմունքը էական հակասությունների հիմքով հրապարակելուց հետո վկան ընդունեց, որ իր մայրը 1000 դոլար կաշառք է տվել, որպեսզի իրեն ընդունեն աշխատանքի, որից, սակայն, ինքը տեղյակ չի եղել:

Ի դեպ, վկայի մայրը ևս վկա է այս գործով, սակայն, Միքայել Ստեփանյանի խոսքով, գտնվում է արտերկրում բուժման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter