HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատաքննությունը լարված մթնոլորտում է անցել

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիայի նախագահ, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատական նիստը լարված էր ընթանում: Դատարանը լսեց 2 վկայի ցուցմունքներ:

Վկաներից մեկը զինծառայող էր: Դատաքննությունը լարված ընթացք էր ստացել Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին ազգային անվտանգության ծառայությանը հայտարարություն տված վկայի` Վահրամ Փարսադանյանի հարցաքննության ժամանակ:

Դատարանի սպասասրահում դատական նիստի ավարտին սպասող լրագրողները լսում և քննարկում էին վկայի ցուցմունքների շուրջ մեղադրող Արամ Ամիրզադյանի և Տեր-Պողոսյանի պաշտպանների բախումները: «Լարված նիստեր միշտ են լինում: Ես ձեզ ասեմ, որ այսօր հերթական լարված նիստն էր»,- ասաց մեղադրողը:

«Ձեր բարձր ու վրդովված ձայնից մենք հասկանում էինք, որ դուք ուղղակի մարտնչում էիք այսօր: Ճի՞շտ ենք նկատել»,- «Հետքի» հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Իմ հրավիրած վկան էր, և ես աշխատում էի, որ օբյեկտիվությունը պահպանվի: Քանի որ հարցեր էին տրվում պաշտպանական կողմից, ես պահանջում էի՝ օբյեկտիվությունը պահպանելու համար ճիշտ հարցեր տրվեին, և այդ հարցերի պատասխանները հնչելուց հետո մեկնաբանություններ տարբեր չլինեն»:

Վահրամ Փարսադանյանը ներկայում աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում: Արդյոք այդ հանգամանքը չի՞ազդում վկայի ցուցմունքների վրա, և դա չի՞ մտահոգում մեղադրող դատախազին: Լրագրողների այս հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ պետք է կասկած առաջանա իմ մեջ: Ես կարծում եմ, որ ցանկացած անձ կարող է ինչ-որ ճնշվածություն զգալ, և վկան ինքն էլ ճնշվածություն կզգար, որ  աշխատելով լեռնահարստացման կոմբինատում, գալիս է փաստացի ցուցմունք է տալիս այն մարդու դեմ, ով լեռնահարստացման կոմբինատի սեփաականատերն է: Այսօրվա դատական նիստը ես գնահատում եմ հերթական անգամ մեր մեղադրանքի ապացուցողական բազան հիմնավորող նիստ»:

Դատարանի դահլիճից լրագրողները լսել են վկայի այն ցուցմունքը, թե Ախթալայում նախկինում ևս եղել էլ տղամարդկանց միասեռականության դրսևորումներ: Դրա հետ կապված լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է նոր մարդիկ հրավիրվեն դատարան, Արամ Ամիրզադյանը  պատասխանեց. «Ես կարծում եմ` դա լոկ հայտարարություն է, որովհետև նման բաների մենք չենք տիրապետում: Չկան այդպիսի հստակ տեղեկություններ, որոնք հետաքրքրություն ներկայացնեն իրավապահ մարմինների համար: Եթե կլինեն, եթե դուք էլ գիտեք այդպիսի ինչ-որ փաստ, խնդրում եմ տեղեկացրեք: Բացի այս տուժողներից, բացի այս քրեական գործից` մենք այլ անձանց վերաբերյալ ոչինչ չունենք: Իր 50 էջանոց ցուցմունքում, այո, նման հայտարարություն արել է նաև Տեր-Պողոսյանը, սակայն որևէ փաստ կամ օրինակ նա չի հայտնել: Դրանք կարող են լինել մերկապարանոց հայտարարություններ` ապացուցողական հիմք չունենալով»:

Դատական նիստի ավարտից հետ վկա Վահրամ Փարսադանյանը «Հետքին» հայտնեց իր մտահոգությունը լեռնահարստացման կոմբինատի ղեկավարության կողմից իրեն աշխատանքից ազատելու մասին. «Դատավորն էլ ասաց՝ եթե քեզ գործից կհանեն, դատի կտաս»:

Մեր հարցին, թե հարցաքննության ընթացքում Տեր-Պողոսյանը իրեն մեղադրո՞ւմ էր կատարվածի համար, վկան պատասխանեց. «Հա, բա ինչ էր անում: Ասեր էսա փաստերը կբերեմ, էսա կլսենք: «Արա,- ասի,- էս եղնիկ ես բռնում»: Այդ նյութը ձեռքս ընկնելն է հետաքրքրել, թե ինչ ճամփով ա ձեռքս ընկել, դա ինձ հետաքրքիր չէր»:

Ըստ վկայի` Տեր-Պողոսյանը նաև իրեն հարցրել է, թե «որտե՞ղ է չիպից նյութերը դիսկեր գցել»: ««Արա,- ասի,- ես ամեն կամպյուտրանոցի հետ էլ գործ եմ ունեցել»: Սերոբը ինձ վերջում հարցրեց. «Ունես էլի չիպ»: Ասի` չունեմ ոչ մի չիպ»:

«Հետքի» հարցին, թե ճի՞շտ է, որ զանգահարել է Տեր-Պողոսյանին, իր ձեռքի տակ եղած տեսանյութի դիմաց 30 հազար դոլար է պահանջել, Վահրամ Փարսադանյանը պատասխանեց. «Չէ, էսօր էլ դատարանում Սերոբն ասեց` 1500 դոլար ես ինձնից պահանջել: Դե, թող դատարանում հիմնավորեր: Զանգել եմ իրանից փող ուզել, ինքն էլ չի՞ ձայնագրել: Դատարանում Սերոբն ասաց` մենք ձայնագրություն ունենք, որ դու ինձնից փող ես ուզել: Ասի` միացրու: Որ էդպիսի բան չի եղել, նա ոնց կարա  ձայնագրություն միացնել, դե թող միացներ էլի»:

Վահրամը նաև «Հետքին» պատմեց, որ դատարանում նաև ասել է, որ «էդ նյութերը իրա հմա է  արել` մտածելով, որ էգուց էլոր կարող ա Սերոբը իրեն աշխատանքից դուրս անելու բան խնդիր ունենա, դա հանի ցույց տա»:

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Ես չգիտեմ այդպիսի հայտարարություն անող մարդիք եթե դրանց կարելի է այդպես կոչել, չեն մտածում իրենց վաղվա օրվա համար, սերոփիկները կգան ու կգնան բայց իրենք այդ քաղաքում ապրելու և հետնորդներ են թողելու իրենց համաքաղաքացիներին ինչ պատասխան են տալու: Ախթալայում մինչ սերոփի ի հայտ գալը այդպիսի բաներ չի եղել միգուցե հայտարարություն անողները կորցրել են իրենց չափի սահմանները: Այ Վահրամիկ խորհուրդ կտամ ուշադիր լինես հայտարարություններիտ մեջ, և խոսա քո հոբարից կամ կոնկրետ փաստերով, ոչ թե ....... հուսով եմ պարզ էր :
Aram
Honestly, would any of us retain an employee who accuses us maliciously or honestly? Is this judge real? From which sanitorium did he get his legal certificate?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter