Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձի բարձրացման բյուջե



Ալավերդի համայնքի ավագանին երեկ քննարկեց և հաստատեց համայնքի 2015 թ.-ի բյուջեն:

Քանի որ բյուջեի հանրային քննարկմանը քաղաքապետին կոշտ հարցադրումներ էին արվել քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների 2015 թ.-ի վարձատրությունը 60 հազար դրամով բարձրացնելու և առարկություններ էին ներկայացվել ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակների հաստիքային կրճատումների հետ կապված` Արտավազդ Վարոսյանը բյուջեն ավագանու քննարկմանն էր ներկայացրել օրակարգային առանձին 3 կետերով:

«Տարանջատումը օրակարգային 3 կետի նպատակ ունի ավելի առարկայական քննարկել հարցերը»,- ներկաներին բացատրեց Ա.Վարոսյանը: Ավագանու քննարկմանը քաղաքապետը նախ ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի 2015 թ.-ի կառուցվածքը, համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցերը:

Արտավազդ Վարոսյանն ասաց, որ Ալավերդի համայնքի 2015 թ.-ի բյուջեն պետք է ունենա սոցիալական ուղղվածություն: Իրատեսորեն գնահատելու դեպքում քաղաքապետի հեղինակած 2015թ.-ի բյուջեն անկաշկանդ կարելի է որակել քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձի բարձրացման բյուջե:

Ներկայացված փաստաթղթով նախատեսվում է քաղաքապետի աշխատավարձը դարձնել 290 հազար դրամ, քաղաքապետի տեղակալինը և աշխատակազմի քարտուղարինը՝ 230 հազար դրամ, քաղաքապետի խորհրդականինը՝ 210 հազար դրամ և քաղաքապետարանի բաժնի վարիչներինը 200 հազար դրամ:

Արտավազդ Վարոսյանը ինչպես հանրային քննարկմանը, այնպես էլ ավագանու նիստում պարբերաբար կրկնում էր, թե համայնքապետի իր համար առաջարկվող 290 հազար դրամ աշխատավարձը կազմում է մարզի Ալավերդուն նման շատ համայնքների համայնքապետերի աշխատավարձի կեսից էլ պակաս: Թե մարզում այդ որ համայնքապետն է առնվազն 600 հազար դրամ աշխատավարձ ստանում, որի կեսից էլ իր աշխատավարձը պակաս է, Արտավազդ Վարոսյանն ասում է. «Հետո կասեմ»: Ավագանու անդամ Սիմոն Զախարովը անարդարացի համարեց, որ Ալավերդու քաղաքային թատրոնի դերասաններն ու ժողոգործիքների անսամբլի անձնակազմը նախկին տարիների նման 2015 թ.-ին պետք է նորից վարձատրվեն միայն տարվա 8 ամսիներին: Նա առաջարկեց և համառորեն պնդում էր թատրոնի դերասանների աշխատավարձը սահմանել ամբողջ տարվա համար: Փաստորեն մնացած 4 ամիսներին, ըստ Ա. Վարոսյանի տրամաբանության, թատրոնի դերասանները պետք է հաց չուտեն և դրա համար նրանց անգամ մինիմում աշխատավարձ պետք չէ տալ, այն դեպքում, երբ Ալավերդու «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի մեծ համբավը կապվում է ոչ թե Արտավազդ Վարոսյանի և քաղաքապետարանի աշխատակազմի նրա թիմի, այլ հենց թատրոնի կոլեկտիվի ջանքերի հետ: Թատրոնի դերասաններին ամբողջ տարվա կտրվածքով աշխատավարձ սահմանելու մասին ավագանու անդամ Սիմոն Զախարովի ներկայացված պահանջը մնաց օդում:

Ավագանու անդամ Վարուժան Սիմոնյանը քաղաքապետին հիշեցրեց, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով գիշերային աշխատողների համար սահմանված է հավելավճար ` համապատասխան տոկոսներով: «Դա նույնպես կապված Է ֆինանսների հետ: Համենայնդեպս մենք ավելի լավ է մտածենք աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխության շուրջ, այսինք 24 ժամվա փոխարեն մեզ պահակը պետք է ավելի շատ գիշերային ժամին, այլ ոչ 24 ժամ` ցերեկով: Այսինքն, սա ինչ որ տրվում է( քաղաքապետը ի նկատի ունի սահմանված մինիմում աշխատավարձը) տրվում է գիշերային ժամերի համար»,- պարզաբանեց Ա. Վարոսյանը: «Հիմա խոստանում եք, որ լավ եք աշխատելու էսքան բարձր աշխատավարձով»,- քաղաքապետին հեգնանքով հարցրեց ավագանու անդամ Արմեն Կարապետյանը: Արտավազդ Վարոսյանը կարծես թե չվիրավորվեց: Նրա համար կարևորը ամեն գնով իր և իր թիմի աշխատավարձի բարձրացման ավագանու որոշում ստանալն էր:

«Իհարկե, միշտ էլ անկախ վարձրատրության չափից չարչարվել ենք լավ աշխատել , արդարացնել մեր ընտրողների հույսերը»,- պատասխանեց նա:

«Իմ անձնական կարծիքն եմ ասում, ինձ թվում է սա սովորություն է դառնալու քաղաքապետի համար ամեն ինչի ծախսերը կրճատել»,- կրկին դժգոհեց Արմեն Կարապետյանը:

Արտավազդ Վարոսյանը ավագանուն առաջակեց քվեարկել քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և պաշտոնական դրույքաչափերի մասին որոշումը: Ավագանու նիստին ներկա 14 անդամներից կողմ քվեարկեցին 5 անդամներ: Դեմ, ձեռնպահ չկար:

«Պարոն քաղաքապետ, հիմա քանի՞ կողմ ստացավ աշխատավարձը բարձրացնելու Ձեր առաջարկությունը»,- հարցրինք Արտավազդ Վարոսյանին: «Աշխատակազմի ղեկավար ընկեր Անուշ Էվոյանին հարցրեք»,- պատասխանեց քվեարկությունը ղեկավարող քաղաքապետը: 

«Անցավ միաձայն»,- կիսաբերան ասաց աշխատակազմի ղեկավարը: Երբ ներկաներն առարկեցին, Արտավազդ Վարոսյանը հարցը կրկին դրեց քվեարկության: Ալավերդի համայնքի ավագանին այս անգամ միաձայն հաստատեց քաղաքապետի և նրա թիմի աշխատավարձի բարձրացման առաջարկվող որոշումը: Միաձայն հաստատվեց նաև համայնքի բյուջեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (12)
1. Հրաչ14:47 - 10 դեկտեմբերի, 2014
Վայ քաղաքապետի, տեղակալի, աշխատակազմի ղեկավարի ու ծորհրդականի հետ միաձայն գետինը մտնեք դուք գետինը
2. քաղաքացի15:25 - 10 դեկտեմբերի, 2014
իսկ ինչ է անում քաղաքապետարանը կամ էլ քաղաքապետը...մի քիչ հազիվ ժվժվում էր էս քաղաքը, նորից նույն հանգած վիճակն ա..գոնե լավ է, որ ընտրություներ են 2015-ին ու երևի նոր թեկնածուներ կլինեն, Վարոսյանն էլ թող գնա հանգստանա:երբ լսում ես բյուջեում փող չկա տարին 10 անգամ ասֆալտ են կարկատում ու վերջ: բարձրացրեք աշխատավարձերը էլի նույն ոչինչ չանող կառույցն եք լինելու ցածրորակ աշխատաոճով
3. քաղաքացի19:13 - 10 դեկտեմբերի, 2014
իզուր չի էլի որ շատ ալավերդցիներ են նալբանդյանին երանի տալիս ու հետն էլ մեղադրում որ էս ձևի անճարին ժողովրդի ջանի համար ուղարկեց
4. San22:10 - 10 դեկտեմբերի, 2014
Ասում են՝ մարդու բախտը որ ծռվում ա, ձին ախոռում էշ ա դառնում: Խի՞, Ալավերդու բախտը նո՞ր ա ծռվել:
5. ARMAN09:57 - 11 դեկտեմբերի, 2014
Կարդում ու զարմանում եմ ես մեր Ալավերդցիների վրա : Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում բայց մի բան պարզա ,որ ես հոդվածը ընդամենը ինտրիգի համարա գրել տիկին Փարեմուզյանը դուքել շախի ընկած գրում ու գրում եք :Անկյուն գումարած 3 եք նայում ժողովուրդ համացանցում մ այսօր նայեցի դրա համար եմ արձագանքում :Հեռուստասեսությամբ ք-պ -ի պաշտոնյաները հայտարարում են եթե չեմ սխալվում 160 աշխտողի աշխտավարձի բարձրացմամ մասին , բայց հոդվածում ընդամենը 4 պաշտնա նշվոմ ; Հարգելիներս ես նույնպես դժգոհ եմ քաղաքի ներկա իրավիճակից , բայց դա մեզ թույլ չի տալիս ամեն մի անձնավորված ու անձնական ամբիցիանններից դրդումով գրված հոդվածը առանց վերլուծելու շախի տակ մտնենք ու սկսենք քննադատել : Եվ անպայման ուզում եմ անդրադառնալ Հրաչին 1 -ի կոմենտ գռողին . պարզա , որ Հրաչը 99 % իգական սեռա տղամարդու անունի տակ , ու այս կյանքից հոգնած ու հիւասթափված իգական սեռ , որի մարդկային ծերը ու գծերը չի համապատասխանում մեր Լոռվա չքնաղ աշխարհին :Իսկ 1% հավատանք ,որ տղամարդ է ,ուրեմն խորհուրդ կտամ որ րիեն տղամարդավարի պահի որպեսզի չմտածենք ,որ նա 99 % իգական սեռ է : Ամոթա մեզ ամոթ դառել է Ալավերդի շոունների կենտրոն մեզ ենք ի ցույց դնում ամբողջ Հայաստանում :
6. Հասմիկ10:27 - 11 դեկտեմբերի, 2014
Գետինը մտնեք քաղաքապետ և քաղաքապետարանի աշխատակազմ!!! Ես շատ լավ տեղյակ եմ Ալավերդիում կատարվող անցուդարձից՝ այն, որ իջեցրել եք մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձը 70.000-ից դարձնելով 55.000 ու պարզաբանելով՝ որ բյուջեն "չի բավականացնում" այդքան "մեծ" աշխատավարձ տալուն, ու հիմա ձեր սեփական աշխատավարձն եք բարձրացնում???այն՝ որ դուք չեք ցանկանում վերանորոգել ճոպանը ոչ թե նրա համար՝ որ անհրաժեշտ մասերը գտնել և գնել չի ստացվում՝ այլ որ Վալեքս գրուպին էլ է հրահանգվել չվերագործարկել ճոպանը՝ որովհետև սկսում եք շահ ստանալ ձեր սեփական տաքսի սերվիսներից ու գծի փողից.....
7. մանկապարտեզի դաստիարակ14:10 - 11 դեկտեմբերի, 2014
2015 թ-ի հունվարի 1-ից մանկապարտեզի դաստիարակի աշխատավարձը սահմանվել է 80.000 դրամ
8. ԱԼԱՎԵՐԴԻ 14:48 - 11 դեկտեմբերի, 2014
Գետինը մտնես դու այ Հասմիկ ու քո նմանները , որոնց պատճառով մեր երկիրը երբեք առաջադեմ երկիր չի դառնալու :Ալավերդու քաղաքապետարանում աշխատում են տարբեր տիպի մարդիկ եվ ով է Ձեզ այդ իրավունքը տվել ,որ նման կերպ արտահայտվեք մարդկանց մասին . Դու ոչինչ չգիտես այ պատվերով գրող , լրիվ մարդկային արժանիքների վրա թքաց ունեք արդեն : Ձեր նմաններին պիտի արհամարեն ,ուղղակի գոնե այնքան չես կարողանում հասկանաս ,որ դու այնքան արժանիք չունես ,որ գոնե արհամարանքի արժանանաս :Գրածիտ մեջ միհատ գոնե ճիշտ բան չկա , գոնե միհատ պատվեր ընդունելուս գոնե ասա ,որ արդեն պայմանները փոխվել են միայնբ ճշտված տեղեկությունների վրա մեջ գցի քեզ : Չեկել ամաչում ամոթա ամոթ , մի հոդվածի վրա լրիվ լկտիանում եք , որը իրականում իրականության հետ կապ չունի ընդհանրապես գոնե այդքանը չեք հասկանում :
9. Melanya17:58 - 11 դեկտեմբերի, 2014
Ապրես Հասմիկ, որ ճիշտ ես հասկացել բայց քիչ մեղք չունի նաև մարզպետը որի ավտոբուսներն են աշխատում և օգտվում է ինքը իսկ դու պարոն Պապինյան լավ կլինի ամեն ինչը ճիշտ քննադատես ոչ թե կողմնապաշտույուն անես.. Պարոն Վարոսյանը օրինակ է վերցրել պրեզիդենտից, վարչապետից որոնք հաշվի չառնելով -ժողովրդի վիճակը բարձրացրին իրենց աշխատավարձը..Իսկ թե ինչու է քաղաքապետը պարոն Վարոսյանը որովհետև մարզպետին պետք էր իր ձեռքին գործիք հիմա էլ պատրաստվում է մյուս գործիքին բերել թե լավ տղեք եք պատրաստվեք դիմադրել այդ աղվեսին ..
10. Հրաչ23:06 - 11 դեկտեմբերի, 2014
ԱՐՄԱՆԻՆ, էրեվումա կաբինետում նստած կոմենտներ եք գրում, համաձայնցնում քաղաքապետի հետ, ու տժժացնում, 0իշտ ես ասում, մի քիչ տղամարդավարի չեղավ բայց ես մեղավոր ե՞մ որ առաջի բանը որ անցավ մտքովս անհնարա ըստեղ գրել, հետո Արման քեզ նմանաներն են ծվարել քաղաքապետարանում ու իրենց տեսակով խայտառակում թէ Ալավերդին, թէ Լոռին, իսկ թե էլի ասելու բան ունես, արի էգուց հանդիպենք , ես օրինակ քեզ լիքը ասելու բան ունեմ: Հարմար ես տենում արի ժամը 11-ին հիվանդանոցի կալցեվոյի դիմաց կանգնած կլնեմ:
11. Լրագրող13:59 - 12 դեկտեմբերի, 2014
Մեկնաբանությունը...https://www.youtube.com/watch?v=yTPqM2XokzQ&list=UUvSfb1sMudRBxhkYJPAW2mQ
12. Լարիսա Փարեմուզյան16:23 - 12 դեկտեմբերի, 2014
Պարոն քաղաքապետ Ա. Վարոսյան, ես ինչպես նկատում եմ , դուք չափի զգացողությունը այնքան եք կորցել, որ թերթի լրագրողին խառնում եք Ալավերդու քաղաքապետարանի հաղորդաշարի լրագրողի հետ: Ես ստիպված եմ Ձեզ հիշեցնել, եթե իմ հոդվածի փաստերի հետ համաձայն չեք, դուք պարտավոր եք որպես պաշտոնատար անձ պաշտոնական հերքում գրել թերթի գլխավոր խմբագրին , որին ես անձամբ որպես հոդվածի անհամբեր սպասում եմ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ