HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Վնասի փոխհատուցման պահանջ՝ համաներումից խուսափելու համար

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սարգիս Հակոբյանի՝ կնոջը խոշտանգելու վերաբերյալ դատական նիստն այսօր մի քանի րոպե տեւեց։ Տուժող կողմի ներկայացուցիչ Հասմիկ Խաչատրյանի փաստաբանը քրեական դատավարությանը կից քաղաքացիական հայց ներկայացրեց՝ վնասի փոխհատուցման դիմաց պահանջելով մոտ 4 մլն դրամ։

Իր այդ քայլը փաստաբանը բացատրեց նրանով, որ քաղաքացիական դատի առկայությամբ փորձում են բացառել համաներման կիրառումը, քանի որ գումարային պահանջի դեպքում՝ համաներում կիրառել դատարանը չի կարող. «Դատարանը կարող էր վճռել 3 տարվա ազատազրկում եւ կիրառել համաներում, իսկ քաղաքացիական հայցի առկայության պայմաններում՝ համաներում կիրառել չի կարող։ Իհարկե, մենք անկախ ամեն ինչից պետք է դիմեինք՝ վնասի փոխհատուցման պահանջով, սակայն դա անելով այսօր՝ մենք փորձում ենք կանխել համաներման վճիռը»,- նշեց փաստաբան Տիգրան Մուրադյանը։

Մեկ դատավճռով որոշվելու է ամբաստանյալի մեղավորությունն ու կիրառվող պատիժը, ինչպես նաեւ քաղաքացիական հայցի բավարարումը կամ մերժումը։

«Հետքի» հարցին, թե գումարային պահանջը բավարարելուց հետո արդյո՞ք դատարանը չի կարող կրկին համաներման որոշում կայացնել, փաստաբանը պատասխանեց. «Կարող է եւ այդպես լինել, կարող է եւ քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարել»:    

Դատարանը վարույթ ընդունեց քաղաքացիական հայցը՝ նիստը տեղափոխելով դեկտեմբերի 22-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter