HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական բանկը թաքցնում է օֆշորներ փոխանցված դրամական հոսքերը

Ըստ Կենտրոնական բանկի՝ Հայաստանից օֆշորներ փոխանցումները «օպերատիվ տեղեկություններ» են

«Հետքը» գրավոր հարցմամբ ՀՀ կենտրոնական բանկից խնդրել էր տրամադրել օֆշորային հիմնական երկրներ փոխանցված դրամական հոսքերի մասին տվյալներ: Այն է, թե 2007թ.-ից մինչ օրս որքան են կազմել դրամական հոսքերը Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Պանամա, Կայմանի կղզիներ, Սեյշելներ և օֆշորային գոտիներ ունեցող այլ երկրներ:

Սակայն Կենտրոնական բանկը տրամադրել է միայն ֆիզիկական անձանց դրամական հոսքերն այդ երկրներ` 2007-ից մինչև այս տարվա օգոստոս ամիսը: Ընդ որում՝ ԿԲ-ն նշել է, որ աստղանիշով (*) նշված երկրների վերաբերյալ տեղեկությունները բացակայում են մինչև 2012թ., այսինքն՝ մինչև 2012թ. այդ երկրների հոսքերը չեն գրառվել:

Համաձայն առկա տվյալների՝ 2007թ.-ից մինչ օրս ֆիզիկական անձանց կողմից ամենամեծ ծավալի դրամական ներհոսք գրանցվել է Կիպրոսից և Շվեյցարիայից՝ յուրաքանչյուրն ավելի քան 370 մլն դոլարի չափով: Նույն երկրներ էլ գրանցվել է ամենամեծ արտահոսքը՝ համապատասխանաբար 77 և 143 մլն դոլարի չափով: 

Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքի ևարտահոսքի դինամիկան ըստ երկրների ներկայացված է ստորև՝ աղյուսակների տեսքով՝ մլն դոլար միավորով: 

 

Իրավաբանական անձանց փոխանցումների մասին որևէ տվյալ, ինչպես նշեցինք, ԿԲ-ն չէր տրամադրել: Մեկ անգամ ևս խնդրեցինք տրամադրել ոչ միայն ֆիզիկական, այլև իրավաբանական անձանց փոխանցումների՝ ամբողջական հոսքերի մասին տեղեկություններ: ԿԲ-ն մերժեց հետևյալ բացատրությամբ.

«Հայտնում ենք, որ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Սույն օրենքի նպատակներից բխող`լիազոր մարմնի կողմից ստացվող և պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաևլիազոր մարմնին հասանելի այլ տեղեկությունները չեն կարող տրամադրվել կամ օգտագործվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ չառնչվող որևէ նպատակի համար: Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից քրեական հետապնդման մարմիններին տրամադրված ծանուցումները և այլ տեղեկությունները հանդիսանում են օպերատիվ տեղեկություններ և կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանվածկարգով», ուստի ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնիկողմից ստացվող, պահպանվող, ինչպես նաև վերջինիս հասանելի այլտեղեկությունները չեն կարող տրամադրվել»:

Այս տեղեկությունները խնդրել էինք տրամադրել, որպեսզի համեմատեինք այդ երկրներից արված ներդրումները՝ երկրից դուրս եկող հոսքերի նկատմամբ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այդ ներդրումները առավելապես գալիս են Կիպրոսից, Բրիտանական Վիրջինյան Կղզիներից և Լյուքսեմբուրգից: Ներդրումների դինամիկան ներկայացնում ենք ստորև՝ հազար ԱՄՆ դոլար միավորով:

 

Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանափակում է միայն պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումը, սակայն դրամական հոսքերի տվյալները նշվածներից որևէ մեկի մեջ չի տեղավորվում: Ավելին, չի կարող ինֆորմացիայի մի մասը, այն է՝ ֆիզիկական անձանց փոխանցումները համարվել ոչ գաղտնի, իսկ մյուս մասը՝ իրավաբանական անձանց փոխանցումները, գաղտնի տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter