HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 18000 կրակոց

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 18000 կրակոց:

Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության` հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արձակել է ավելի քան 3 տասնյակ կրակոց: Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փորք տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերն, ըստ անհրաժեշտության, համարժեք պատասխան են տվել հակառակորդին` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter