HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն

Զանգվածային լրատվության միջոցներում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Հիշեցնենք, որ Լեւոն Երանոսյանը հայտարարել էր, որ «այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: 

Ծառայողական քննության արդյունքում, ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, պարզվել է, որ Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ծառայողական քննության արդյունքներով, ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն:

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅՈՒՀԻ
վաաայ, ինչ մեծ պատիժ, ո՞նց է ապրելու այսուհետ էս մարդը, իրեն հայտարարվել է նկատողություն, մեծ բան, խայտառակ եղավ մարդը սերնդե սերունդ, էդ նկատողությունից իր ականջները շան թուլի պես կկտրվե՞ն, թե՞ մեր բոլորի հաշվին ստացող հսկա աշխատավարձը կկտրվի....
djivan
«այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: - ա հեր օրհնած, բա նախագահն էլ հնչի համար ա! Համ էլ կարող ա մինն էլ լավ պյան ա ասում! Տեսքը քաջի, ներսը լաքեյի, իտելեկտուալ մակարդակը ողբալի - կներեք, այդպիսին է տպավորությունը: «Նկատողություն» է ստացել վովանի կողմից! Ահավոր բարոյական հարված պետք է լինի դյուրազգաց ու տիրոջն անմնացորդ նվիրված ծառայի համար: Բայց ... նկատողություն են տալիս թա հինչ անին? Լավ կլիներ, ասենք, դրա փոխարեն նորից դպրոց ուղարկեն ու փորձեն վերադաստիարակել, քաղաքավարություն սովորեցնել: Տխուր է էս երկրի բանը հարգելի Հայեր, քանզի՝ «մեծամեծ մարդիկ հեռու են քաշված, ասպարեզը համբակներուն են թողած»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter