HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագ դրամական փոխանցումներ.«Հայփոստը» և Ռուսաստանի փոստը պայմանագիր են կնքել

Հայփոստը և Ռուսաստանի փոստը կարևոր պայմանագիր են կնքել՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու համար: Կնքված պայմանագրի համաձայն՝  Հայփոստը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» համակարգի միջոցով կապ են ապահովելու իրենց փոստային բաժանմունքների միջև, որոնց թիվը Ռուսաստանում 44 000 է, Հայաստանում՝ 900: Այս մասին հայտնում է «Հայփոստը»: 

Հայկական շուկայում նոր այս համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ և մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք, նաև հակառակ ուղղությամբ, ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները: 

Համակարգի շահագործման մեկնարկը նախատեսվում է իրականացնել 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: 

Միաժամանակ կնքված պայմանագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորները պայմանավորվել են զարգացնել էլեկտրոնային առևտուրը երկու երկրի միջև:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter