HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ընդունել է «Մայքրոսոֆթի» ներկայացուցչին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Ողջունելով Ռ. Կոսլային` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգության շուրջ ներկա մարտահրավերները հաղթահարելի են միայն միահամուռ ուժերով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կիբեռանվտագության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումն առաջատար այնպիսի ընկերության հետ,  ինչպիսին «Մայքրոսոֆթ»-ն է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրի շրջանակում առաջարկվող ծառայությունները` անվտանգության ոլորտում տեղեկատվության տրամադրման մեխանիզմները, կիբեռանվտանգության բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոններում  ՀՀ ԶՈԻ անձնակազմի վերապատրաստման և որակավորման դասընթացներ կազմակերպելու հնարավորությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter