HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասախոսը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային  պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:

ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն` Տ. Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «N» զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գևորգյանից ստուգարք ստանալու դիմաց, պահանջել և ստացել է 60 հազար դրամ գումար:

ԱԱԾ Քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter