HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշենի» կալանավորը պատմել է, որ բռնության է ենթարկվել

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդում է հատուկ քննչական ծառայությունը: 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 10-ին, իր վերաբերյալ գործով հերթական դատական նիստի ավարտից հետո, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իր կողմից բողոք ներկայացնելը խափանելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ` հարվածելով մարմնի տարբեր մասերին:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter