HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեբուժական կենտրոնից փախած կալանավորին հսկող ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունիսի լույս 7-ի գիշերը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ 6-րդ և 7-րդ բաժանմունքի տարածքում ծառայություն իրականացրած` ոստիկանության աշխատակիցներ Արկադի Մանուկյանը, Սամվել Այդինյանը, Արսեն Պապոյանը և Հակոբ Գևորգյանը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, որի հետևանքով փորձաքննվող, կալանավոր Ղուկաս Ա.-ն հիշյալ հիմնարկից դիմել է փախուստի:

Բացի այդ, նաև պարզվել է, որ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի տեսուչ-հերթապահ Արտյոմ Մկրտչյանը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունը, չի գրանցել ու հաշվառել Ղուկաս Ա.-ի փախուստի վերաբերյալ ստացած ահազանգը:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ Արկադի Մանուկյանին, Արսեն Պապոյանին, Սամվել Այդինյանին, Հակոբ Գևորգյանին և Արտյոմ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter