HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանի hէկն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի զբոսաշրջային ծրագրի

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Տաթևի անապատ» ընկերության կառուցած հէկը կարող է վտանգել Տաթևի զարգացման զբոսաշրջային ծրագիրը: Հէկի խողովակները և ենթակառուցվածքային շինությունները գտնվում են Սյունիքի մարզի Տանձատափ և Տաթև համայնքներում, որոնք Տաթևի զարգացման զբոսաշրջային ծրագրի տարածքներում են:   

«Հետքի» աղբյուրը տեղեկացրել է, որ IDeA հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Սուրիկ Խաչատրյանի հէկի կառուցումը կանխելու համար հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին հարցրել էինք, թե արդյոք «Տաթևի անապատ» ՍՊԸ-ի նախաձեռնած «Անապատ-1» փհէկի կառուցումը որևէ ձևով առնչվում է «Տաթևի թևեր» զբոսաշրջային զարգացման ծրագրում ընդգրկված ենթակառուցվածքներին կամ տարածքներին: Եթե այո, ապա արդյոք նշված հէկի շահագործումը կարո՞ղ է վտանգել կամ խաթարել «Տաթևի թևերի» բնականոն աշխատանքը, խոչընդոտ հանդիսանալ զբոսաշրջիկների հետագա հոսքի ներգրավման համար, աղավաղել զբոսաշրջային վայրի տեսքը և գրավչությունը:  

IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը պատասխանել է.  ««Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը նշված էներգետիկ ծրագրի հետ կապված քննարկումներ է ունեցել տարբեր պետական մարմիններում: Հարցը քննարկվել է նաեւ տարածաշրջանում «ազգային պարկի» ստեղծման ծրագրի համատեքստում, որը նախատեսվում է իրականացնել միջազգային կազմակերպությունների հետ համատեղ: Հուսով ենք, որ բոլոր այս քննարկումները կհանգեցնեն այնպիսի լուծումների, որոնք թույլ կտան լիարժեքորեն իրականացնել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ծրագրերը»: 

Ինչպես արդեն նշել ենք, «Տաթևի անապատը» արդեն իսկ իրականացրել է խողովակների անցկացման և կայանների կառուցման աշխատանքները, և բնապահպանական փորձաքննության է ներկայացվել նոր՝ վերափոխված նախագիծ, որում փոփոխվել է միայն վերին նիշը՝ նախկին 1527 մ բարձրության կայանն իջեցվելու է 1305 մ-ի: 

Իսկ դա նշանակում է, որ հիմնադրամի պատասխանում նշված քննարկումներն էական արդյունքներ չեն ունեցել՝ բացի նիշերի փոփոխությունից: Սուրիկ Խաչատրյանին, այնուամենայնիվ, տրվել է թույլտվություն՝ իր հէկը կառուցելու համար «ձախողել» Տաթևի զբոսաշրջային զարգացման ծրագիրը:  

Մեկնաբանություններ (3)

[email protected]
IDeA. You should have bought the land and privatise it. These days it seems the only solution against the appetites of some and the money they feed all the way up.....
Կարեն Ստեփանյան
Զարմանալ կարելի է Ռուբեն Վարդանյանի հանդուրժողականության, Սուրիկ Խաչատրյանի լկտի պահվածքի ու ՀՀ Իշխանությունների ցածրարժեք որոշումների վրա: Կամ էլ Սուրիկ Խաչատրյանը շատ ավելի հզոր ուժ է ներկայացնում, քան ՀՀ Իշխանություններն են...
Կարեն Ստեփանյան
Միայն սեփական շահը հետապնդելով, անապատի վերածել Տաթևի տարածքը, առնվազն գայլի ոհմակի ավերիչ քայլ կարելի է համարել, ոչ թե Սուրիկ Խաչատրյանի, այլ ՀՀ Կառավարության ու անձամբ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի գլխավորությամբ: Հովանավորել նման ապազգային ՀԷԿ-աշինության ծրագրերը հանուն այն բանի, որ հանրապետության քրեական տարրը հարստանա բնակչության հաշվին, իսկ Սուրիկ Խաչատրյանը այդ տարրի առաջամարտիկն է, հղի է մեծագույն վտանգներով Երկրի հետագա զարգացման համար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter