HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հետաքննող լրագրողներին կվճարի 100.000 դրամ` հեղինակային իրավունքի խախտման համար

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի, մասնակի բավարարեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցն ընդդեմ «Վերջին բլոգ» լրատվական կայքի (հիմնադիր` «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ, www.1in.am): Հետաքննողները պահանջում էին վերացնել հեղինակային իրավունքի խախտումները, այն է` «Վերջին բլոգ» կայքից հեռացնել կամ օրենքի պահանջներին համապատասխանեցնել «Հետքի» թվով 8 հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութերը, ինչպես նաև վճարել փոխհատուցում` 200.000 դրամի չափով:

Դատարանը որպես փոխհատուցում բավարարեց 100.000 դրամի չափով, ինչպես նաև հօգուտ «Հետաքննող լրագրողների» բռնագանձեց նաև դատական ծախսերը`158.000 դրամի չափով:

Նյութերը հեռացնելու կամ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու մասով դատարանը վարույթը կարճել է, քանի որ գործի քննության ընթացքում` 7-8 ամիս անց, «Վերջին բլոգ» լրատվական կայքը վերարտադրված լրագրողական նյութերը համապատասխանեցրել էր օրենքի պահանջներին: Ուստի «Հետաքննող լրագրողներին» այլ բան չէր մնում, քան հրաժարվել այդ պահանջից::

Նշենք, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո, որը հանրությանը ավելի հայտնի է «copy paste»-ի դեմ պայքարի օրենք, սա առաջին դատական ակտն է:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դատարան դիմել էր այս տարվա հունվարի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter