HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը տարին եզրափակեց 79-րդ տեղում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների այս տարվա վերջին վարկանիշային ցուցակը: Հայաստանի ընտրանին նահանջել է 2 հորիզոնական ու հիմա 79-րդ տեղում է, չնայած վարկանիշային միավորների տարբերություն չի եղել (436): Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում թիմը հանդիպումներ չի անցկացրել:

2013 թ. Հայաստանի հավաքականն ավարտել էր 35-րդ տեղում, ինչը դեկտեմբերին գրանցած լավագույն արդյունքն է: 2014-ի հունվարին թիմը 38-րդն էր, իսկ փետրվարին բարձրացավ իր համար ռեկորդային՝ 30-րդ տեղ: Այնուհետեւ աստիճանաբար նահանջեց ու փաստորեն կրկնակի հետ գնաց: 

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Գերմանիան: Առաջին 23 հորիզոնականներում տեղաշարժ չկա: Լավագույն տասնյակում են նաեւ Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Հոլանդիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ուրուգվայը:

«Եվրո-2016»-ի I ընտրական խմբի մեր մրցակիցներից ամենալավ ցուցանիշն ունի Պորտուգալիան, որը 7-րդ հորիզոնականը կիսում է Եվրոպայի գալիք առաջնության տանտեր Ֆրանսիայի հետ: Ինչպես հայտնի է, ֆրանսիացիները հաշվարկից դուրս ընկերական խաղեր են անցկացնում I խմբի թիմերի հետ: Հայաստանի մյուս մրցակիցներից Դանիան 30-րդն է եւ նույնպես տեղաշարժ չի ունեցել: Սերբիան 38-րդն է. բալկանցիները 8 տեղով առաջադիմել են: Իրենց հերթին ալբանացիները նահանջել են 8 կետով եւ հիմա 58-րդն են: Այսինքն՝ մեր ընտրանին թիմում ամենացածր վարկանիշն ունի:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը 25-րդ տեղում գտնվող ուկրաինացիներն են, ռուսները 31-րդն են, ուզբեկները՝ 74-րդը: Մյուս երկրները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:

Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում Թուրքիան է (49), Իրանը 51-րդն է: Վրաստանը 125-րդն է, իսկ Ադրբեջանը 135-րդը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter