HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումներին

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը դեկտեմբերի 18-ին մասնակցել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաշտպանության և անվտանգության հաստատություններում բարեվարքության ամրապնդման ծրագրի` Բարձրաստիճան առաջնորդների օրվա միջոցառումներին:

Այս նախաձեռնության մասնակից առաջատար երկրների ներկայացուցիչները բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել արձանագրված առաջընթացի, ՆԱՏՕ-ի և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության բարելավման հեռանկարների շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների շրջանակներում պաշտպանական համակարգում Բարեվարքության ամրապմդման և ՊՆ հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը, թափանցիկության և վերահսկողության  բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունն ու ծրագրի շրջանակներում միջազգային համագործակցությունը: Դավիթ Տոնոյանը վերահաստատել է 2015 թ. ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվության և փորձի փոխանակման գործընթացը շարունակելու և Գործողությունների ծրագիրը արդիականացնելու պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter