HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում ընկույզի կգ-ի գինը հասել է 15.000 դրամի

Գնաճի խուճապային տրամադրությունը Գյումրիում այսօր որոշակիորեն հանդարտվել էր: Եթե նախորդ երկու օրերին 50 կգ-անոց մեկ պարկ ալյուրի գինը 12-14 հազար դրամից բարձրացել էր մինչեւ 20 հազար դրամ, ապա այսօր արդեն 2000 դրամ էժանացում էր արձանագրվել՝ կազմելով 18 հազար դրամ, 25 կգ-անոց մեկ պարկ ալյուրը կարելի էր ձեռք բերել 9 հազար դրամով՝ նախկին 7000 դրամի փոխարեն:

Եթե մեկ ամիս առաջ ընկույզի միջուկի մեկ կգ-ը Գյումրիի խանութներում արժեր 10 հազար դրամ, ապա այսօր որոշ վաճառակետերում այն գնորդին առաջարկում էին նաեւ 12  հազար եւ 15 հազար դրամով: Հացի գինը նախորդ 3-4 օրերի ընթացքում 130 դրամից հասել էր 150 դրամի: Գյումրու սուպերմարկետներից մեկում վստահեցրին, որ պատրաստ են վերադառնալ նախկին գնային քաղաքականությանը եւ հացը վաճառել ավելի էժան, եթե իջնի ալյուրի գինը: Շաքարավազի վաճառքի գինն այսօր տատանվում էր 490-ից 550-ի սահմաններում:

Այս օրերին որեւէ գնային փոփոխության չի ենթարկվել տավարի միսը՝ պահպանելով մեկ կգ-ի դիմաց առաջարկվող 2200 դրամ արժեքը: Գյումրեցիների սիրած «չեչիլ» պանիրը եւս գնային փոփոխության չի ենթարկվել: Շուկայում այն շարունակում էին վաճառել 2500-ից 3500 դրամով: «Մեր պանիրը դոլարով չէ, դոլարի հետ էլ կապ չունի»,- վստահեցրեց պանիր վաճառողը:

«Հետքի» ունեցած տեղեկություններով՝ մարզում գործող «Իգիթ» եւ «Վան» կաթնամթերք արտադրող կազմակերպությունները եւս չեն թանկացրել իրենց ապրանքը ու շարունակում են խանութներին մատակարարումն իրականացնել նույն գնով, ինչ նախկինում:

Խուճապային տրամադրությունը չէր ազդել նաեւ հայրենական արտադրության կանաչեղենի վրա, որն, ինչպես նախորդ օրերին, այսօր էլ վաճառվում էր 100-150 դրամով:

Մեկնաբանություններ (1)

Arto Avedissian
Walnuts @ 12,000 a kilo? Do not buy, Walnuts are not essential to life, price will soon come down drastically.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter