HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունը բացառել է «Ոսկե աստղ բալասան» դեղի շրջանառությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր փորձաքննության է ենթակել Վիետնամի «Դանաֆա Ֆարմասյուտիկալ ԲԸ, 253 Դունգ Սի Թանհ Կհե փ.» դեղագործական ընկերության արտադրության «Ոսկե աստղ բալասան, բյուրեղային մենթոլ, քափուր, պղպեղային անանուխի յուղ, նիվենու տերևների յուղ, մեխակենու ծաղիկների յուղ, չինական դարչնածառի յուղ, 113,75մգ/գ+ 227,5մգ/գ+ 174,5մգ/գ+35մգ/գ+ 57մգ/գ+13,25մգ/գ, 4գ մետաղե տարա» դեղը` հիմք ընդունելով գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը:  Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում գրանցված նմուշին և օրինական ներմուծված խմբաքանակներին:  Օրինական ներմուծված նույն համարով 481108A սերիայի դեղի պիտանիության ժամկետը 31.03.2013 թվականն է, մինչդեռ հայտնաբերված դեղի նմուշների պիտանիության ժամկետը 08.05.2015 թվականն է:

Այսպիսով`  481108A սերիայի 08.05.2015 թվականի պիտանիության ժամկետով արտադրանքի ներդիր թերթիկի և փաթեթի գրառումները կեղծված են, արտադրանքի մեջ ներառված մենթոլի ու կամֆորայի քանակները չեն համապատասխանում չափորոշիչ տեխնիկական փաստաթղթի պահանջներին:

ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի 12-ի թիվ 2939-Ա հրամանով դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց հանձնարարվում է բացառել «Ոսկե աստղ բալասան, բյուրեղային մենթոլ, քափուր, պղպեղային անանուխի յուղ, նիվենու տերևների յուղ, մեխակենու ծաղիկների յուղ, չինական դարչնածառի յուղ, 113,75մգ/գ+ 227,5մգ/գ+ 174,5մգ/գ+35մգ/գ+ 57մգ/գ+13,25մգ/գ, 4գ մետաղե տարա» դեղի շրջանառությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter