HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՞նց կարելի Ախթալայի ժողովրդին այդպես խայտառակել»,- ասում է Էդիկ Հախվերդյանը

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատաքննության ընթացքում վկա Վահրամ Փարսադանյանը հայտարարել էր, թե մինչև Ախթալայում Սերոբ Տեր-Պողոսյանի հայտնվելը, եղել են միասեռականության դեպքեր: Սա վրդովմունքի ալիք է բարձրացրել այդ փոքրիկ քաղաքում: 

Այսօր` վաղ առավոտյան, վկայի այս հայտարարության հետ կապված, «Հետքին» հեռախոսազանգով իր զայրույթը հայտնեց Ախթալայի բժշկական ամբուլատորիայի գլխավոր բժիշկ Կարեն Ազարյանը: «Անհարմար է, այս ինչե՞ր են խոսում: Ախթալան սարքեցին Հոլանդիա: Նման բան, մինչև Սերոբ Տեր- Պողոսյանի հայտնվելը, Ախթալայում չի եղել և հնարավոր չէր` լինել: Այսպես չի կարելի շարունակել, պետք է սրա առաջն առնել»,- ասաց բժիշկ  Ազարյանը:  

Այնուհետեւ զանգահարեց Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը: Քաղաքապետը կարծում է, որ լեռնահարստացման կոմբինատում աշխատող վկան նման հայտարարություն կարող էր կատարել միայն Սերոբ Տեր-Պողոսյանի կողմնակիցների, մասնավորապես,  «Մեթըլ փրինսի» ներկայիս ղեկավարների կողմից նախօրոք նախապատրաստվելու, կամ էլ, իր ենթադրությամբ, կաշառք ստանալու դեպքում:

«Մենք` ախթալացիներս, միասեռականության մասին առաջին անգամ լսել ենք 2010թ.-ի դեկտեմբերին, այն մասին, որ Սերոբ Տեր-Պողոսյանը Երևանի իր բնակարանում, լեռնահարստացման կոմբինատում, Արամյանցի տանը և Ախթալայի իր բնակարանում  անչափահաս տղաների հետ զբաղվում է  սեքսով»,- նշեց քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Նա նաեւ ասաց, որ «Մեթըլ փրինսի» ղեկավարները լեռահարստացման կոմբինատում և Ախթալայի հանքերում աշխատող ախթալացիների գլխին որպես մահակ է օգտագործում աշխատատեղը կորցնելու սպառնալիքը

Հաջորդեց ախթալացի Էդիկ Հախվերդյանի հեռախոսազանգը: «Ողղակի շատ զայրացած եմ,  այս լակոտները ծախվում են: Ես 62 տարեկամ մարդ եմ, Ախթալայում նման բան չեմ լսել: Ես այս վերջին տարին եմ լսել այդ խայտառակության մասին, որը, փաստորեն, դատարանում հիմնավորվում է: Սա խայտառակություն է, ո՞նց կարելի է Ախթալայի ժողովրդին այդպես խայտառակել»,- ասաց Էդիկ Հախվերդյանը:

Ախթալայի Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճլյանը նույնպես հեռախոսազանգով ասաց. «Վրդովված և ջղայնացած եմ: Պետք է այդ վկային հարց տալ` ինքը այդպիսի՞ն է և ո՞նց է կարողացել Ախթալայի տղամարդկանց այդպես վիրավորել: Նա կամ կաշառված է, կամ ահաբեկված: Ախթալացիներս միասեռականության մասին լսել ենք միայն Սերոբի հայտնվելուց հետո»,- ասաց դպրոցի տնօրենը:   

Լուսանկարում` Արամյանցի տունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter