HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Օֆշորի գործով առայսօր չեն հարցաքննվել ո́չ Տիգրան Սարգսյանը, ո́չ Նավասարդ Կճոյանը

Այս լուսանկարում հնարավոր է հայտնի «Բենթլին» է, չէ` Սամվել (Նավաասաարդ) Կճոյանն է` հայտնի «Բենթլիով»: Կճոյանն ասում է, թե նվեր ստացած «Բենթլին» չկա,  արդեն վաճառել է: Սամվել Կճոյանը չի ասում, թե ով էր իրեն նվիրել թանկարժեք մեքենան եւ ինչի համար: Իսկ գործարանից ձեռք բերված «Բենթլին» Սամվել Կճոյանին նվիրել էր գործարար Աշոտ Սուքիասյանը: Իսկ Ա. Սուքիասյանը «Բենթլին» ձեռք է բերել  գործարար Փայլակ Հայրապետյանի` «Ամերիա» բանկում գրավադրված գույքի դիմաց ստացած վարկային միջոցներով: 

 «Օֆշորային գործը» տեղից չի շարժվում: Աշոտ Սուքիասյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ նա կալնավորվել է այս տարվա հունիսի 19-ին:  Թե ի՞նչ է արել քննություն իրականացնող մարմինը, անհայտ է: Սակայն հայտնի է, որ առայսօր չեն հարցաքննվել ո՛չ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Իսկ սա նշանակում է` քննչական մարմինը գործում «Բենթլիի» պատմությունը չի ներառել, եթե չի հարցաքննել Սամվել Կճոյանին:

«Ես հանդիսացել եմ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը, ատենապետը հանդիսանում է Տիգրան Սարգսյանը, իսկ թեմի առաջնորդը՝ սրբազան ԿճոյանըՈւզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը՝ WLISPERA HOLDINGS LIMITED: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»: Այս տողերի հեղինակը ադամանդագործ Աշոտ Սուքիասյանն է: Այս մասին Ա. Սուքիասյանը նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ «Հետքին» գրած նամակում

Սամվել Կճոյանը հայտարարել է, որ Աշոտ Սուքիասյանի հետ մի անգամ եղել է Կիպրոսում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հետքի» հրապարակումից հետո հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ ընկերության հետ, նույնը հայտարարեց Ս. Կճոյանը: Նրանք հայտարարեցին նաեւ, որ չգիտեն՝ ինչպես են իրենց անունները հայտնվել WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության բաժնետերերի ցանկում: Հետեւելով Աշոտ Սուքիասյանի փաստաբանի` լրատվամիջոցներով արված հայտարարություններին, կարելի է ենթադրել, որ քննչական մարմինը քննությունը տանում է Կիպրոսում գրանցված միայն մեկ՝ WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության շուրջ:

Մինչդեռ խոսքը երկու ընկերությունների մասին է, ընդ որում՝ հիմնական գործարքները կատարվել են երկրորդ ընկերության` «A.B.S. GLOBAL LIMITED»-ի միջոցով: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից Աշոտ Սուքիասյանը 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում օֆշորային երեք ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններն են`

  1. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին` 7 մլն 20 հազար 450 դոլար,
  2. «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
  3. «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

«A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ի հաշվեհամարին Ա. Սուքիասյանը «Ամերիաբանկից» փոխանցել է 7 մլն 20 հազար 450 դոլար: Իսկ այդ ընկերության 66 տոկոս բաժնետերը եղել է  WLISPERA HOLDINGS LIMITED-ը: Այսինքն՝ Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը:  

«A.B.S. GLOBAL LIMITED»-ը, պարզվում է, գործարքներ է իրականացրել նաեւ այլ երկրների ընկերությունների հետ: Այնպես որ, քննության ավարտին սպասում են ոչ միայն Հայաստանում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (6)

Karen
Չեք ել ամաչում, ֆոտոշոփ եք անում.... հիասթափեցնող եր...Պարզ է դառնում որ կոնկրետ ՀԵՏՔ-ը անաչառ չի այս հարցում Նկարում պատկերված Բենթլին շատերը գիտեն թե ումն է:
Arno Mosikyan
Dear HETQ why are you doing this! Please stay impartial, unbiased!!! it is obvious that the photo is not real, it is an edited one. why! Well the archbishop featured here is not the man i care a dime for, but please keep up with your pure mission don't do this.
Avetis
Edik jan, your Hetq is becoming a tacky tabloid that no one pays much attention to anymore.
Minas
I see the day when this fi--h who abuses his religious position will end up behind bars, together with the other criminal who represents Armenia now in US.
gohar
Ավո,ավելի լավ կ՛լինի աըս համարը 66RR666
Ավո
Տերտերի ավտոյի համարին նայեք, սա էլ է շատ բան ասում անուղղակիորեն: Այսինքն այն, որ իշխանավոր, հոգեւոր, պագոնավոր, գործարար դասերը միմյանց հետ սերտաճած, իսկական քավոր-սանիկական, մաֆիոզ-ընտանեական ջերմագույն կապերի մեջ են գտնվել (գտնվում են:) Իսկ հասկանալի նպատակն է եղել պռճոկել ու քերթել իրենց վստահված երկիրն ու հավատացյալ թշվառ հոտը, այլապես ինչ ունեին միմյանց հետ Սամոն ու Տիկոն, էդ սանիկը, դրանից առաջ էլ լիքը պայծառ դեմքեր կային ընկերախմբի մեջ, ողորմածիկ մանկապիղծ Սերոբն ու իր ընկեր դհոլչի միլպետն օրինակ, կլորիկ երեսով նախկին էներգետիկ նախարարն ու էլի քանի անպատիժ ոչ ու փուչ քանդարար - թալանչիներ: Հալալ է Է. Բաղդասարյանի համառությանն ու հավատին, որ վաղ թե ուշ մեղավորների դառը վայնասունը պիտի լսվի, եւ ոչ թե դժոխքում այլ իրենց կողմից ապականված, այս չարչարված հողի վրա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter