HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաջարանի քաղաքապետարանի ծախսերը. կոնյակը` նորապսակներին, պսակը` հանգուցյալներին

Գնումների գործընթացի մասին առաջին անգամը չէ, որ մամուլը գրել է: Վերահսկիչ պալատի վերջին տարիների բացահայտումները ևս այդ ոլորտի բացասական երևույթների, չարաշահումների, աննպատակ ծախսերի մասին են վկայել, սակայն սայլը տեղից չի շարժվում:

Տարբեր գերատեսչություններ, համայնքապետարաններ հրապարակում են իրենց ղեկավարած մարմնի 2015 թ. գնումները: Պատահմամբ նայեցի Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետարանի 2015 թ. գնումների պլանը:

Քաջարանի քաղաքապետարանը 2015 թ. նախատեսում է ձեռք բերել 120 հատ ամանորյա բացիկ՝ յուրաքանչյուրը 1000 դրամ արժեքով, 36 գրիչ՝ հատը 1200 դրամ, 70 հատ ծաղկեպսակ՝ 15.000 դրամով և այլն:

Անվանումը

Չափման միավորը

Միավորի գինը

Ընդհանուր ծախսը /դրամ/

Քանակը

Գրիչ

հատ

1.200

43.200

36

Ամանորյա բացիկներ

հատ

1000

120.000

120

Ծաղկեպսակ

հատ

15.000

1.050.000

70

Կոնյակ

շիշ

5.500

110.000

20

Հանքային ջուր

շիշ

150

81.000

540

Գազավորված ջուր

շիշ

250

270.000

1080

Շոկոլադ

կգ

5.500

148.500

27

Շոկոլադ տուփով

հատ

3.800

98.800

26

Կոնֆետ

կգ

1.800

32.400

18

 

Ավելի տպավորիչ են քաղաքապետարանի ներկայացուցչական ծախսերը. 20 շիշ 5.500 դրամանոց կոնյակ, 540 շիշ 150 դրամանոց հանքային ջուր, 1080 շիշ գազավորված ջուր՝ հատը 250 դրամ, 27 կիլոգրամ 5.500 դրամանոց շոկոլադ. 26 հատ տուփով շոկոլադ՝ յուրաքանչյուրը 3.800 դրամ, 18 կիլոգրամ 1800 դրամանոց կոնֆետ և այլն: Շուկայում ամենաորակյալ մանդարինը 400-500 դրամ է, սակայն քաղաքապետերանում որոշել են համտեսել 950 դրամանոց մանդարին՝ 8 կգ:

Քաղաքապետարանը միայն սուրճերի ու թեյի համար նախատեսել է 108.500 դրամ: Նշենք, որ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված է մոտ 1 մլն դրամ:

Գնումների պլանի հանգիստ, մշակույթ, կրոն և սպորտ անվանումը կրող «ապրանքներ» բաժնում պատկերն ավելի հետաքրքիր է: Քաղաքապետարանը 2015 թ. նախատեսում է ձեռք բերել 9.000 դրամ արժողության 10 հատ ծաղկաման, 7.000 դրամանոց նույնքան մրգի վազա և այլն: Այս բաժնի համար ծախսերը ևս 1 մլն դրամի են հասնում:

Անվանումը                                                  

Չափման միավորը

Միավորի գինը

Ընդհանուր ծախսը /դրամ/

Քանակը

Ծաղկաման

հատ

9.000

90.000

10

Մրգի վազա

հատ

7.000

70.000

10

Կաթսա

հատ

10.000

50.000

5

Գդալ, պատառաքաղներ

կամպլեկտ

13.000

65.000

5

Հյութի բաժակներ

կոմպլեկտ

7.000

70.000

10

Ափսեներ

կոմպլեկտ

7.000

70.000

10

Սուրճի բաժակներ

կոմպլեկտ

6.000

60.000

10

Թեյի բաժակներ

կոմպլեկտ

5.000

50.000

10

Թեյնիկ

հատ

7.500

75.000

10

Սրբիչներ

կոմպլեկտ

10.000

200.000

20

«Քաղաքի բնակիչներից մարդ է մահանում` քաղաքապետարանը ծաղկեպսակ է դնում: Իսկ կոնյակը, մրգերը և այլն միջոցառումների համար են: Տրնդեզ է կամ չգիտեմ ինչ է, քաղաքապետը շնորհավորում է նորապսակներին, մի բաժակ կոնյակ է խփում: Լինում է մարտի 8, ապրիլի 7, Ամանոր, տո չգիտեմ ինչ տոներ կա: Ամեն միջոցառման համար մի շիշ բացվում է, դրա համար է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Վազգեն Ազարյանը:

Ինչ վերաբերում է սրբիչներին ու սպասքին, ապա ըստ Վ. Ազարյանի՝ դրանք նախատեսված են նորապսակների և կանանց տոների ժամանակ լավագույն ուսուցիչների, դաստիարակների համար:

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
Նշվածից կասկածելին միայն գրիչն էր: Բայց միևնույն է ուրիշ հետաքրքիր ու լուրջ բան չկա գրելու???? Հետո կասեք, թե լրագրողին լուրջ չեն վերաբերվում: Բա էս լուրջ ձևով գրված ապուշությունից հետո ոնց լուրջ վերաբերվեն?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter