HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ է անելու եկեղեցին արոտը, սրճարանը, արհեստական լիճն ու անտառները

Այս շաբաթ Ազգային ժողովում քննարկման հիմնական թեման եկեղեցուն որոշակի հարկերից ազատելու արտոնություն շնորհելու հարցն էր, որի առնչությամբ քննարկման ներկայացվեցին կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Օրինագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ, թեեւ նույնիսկ իշխանական ճամբարում կային տարաձայնություններ այս օրինագծերի վերաբերյալ:

Ըստ նախագծերի` գույքահարկից ազատվում են Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները, որոնց ցանկը սահմանել է կառավարությունը:

Մեր ձեռքի տակ է այն ցուցակը, որոնք պատմամշակութային արժեքներ չեն, սակայն պատկանում են եկեղեցուն: Օրինակ՝ 20 բնակելի տուն, 35 բնակարան, 4 անտառ-պուրակ, որոնցից մեկը գտնվում է Էջմիածնում եւ զբաղեցնում է 3 հա տարածք,  2 ճաշարան եւ սրճարան, 4 առանձնատուն եւ վիլլա: Նշենք, որ վիլլաներից մեկը գտնվում է Երեւանում՝ Բաղրամյան 1-ին փակուղի թիվ 1 հասցեում: Մեր այցելության պահին վիլլայում մարդ չէր բնակվում: Տարածքի բնակիչներն ասացին, որ այնտեղ շատ քիչ են անցուդարձ տեսնում եւ հիմնականում միշտ դռները փակ է լինում:

Եկեղեցին ցանկանում է հարկերից ազտվել նաեւ 4 արոտի եւ արոտավայրի մասով:

3.15, 7.39 եւ 4.95 հա արոտավայրերը գտնվում են Արագածոտնի մարզի  Դաշտադեմ գյուղում: Իսկ մոտ 5 հա որոտը նշված է Արագածոտնի մարզում՝ առանց բնակավարի:

Եկեղեցին ցանկանում է արտոնություն ունենալ նաեւ Էջմիածնի «Ներսիսյան» արհեստական լճի եւ լճի տակ գտնվող մառանի նկատմամբ: Մինչդեռ էջմիածնեցիները փաստում են, որ լճի տակ ոչ թե մառան է, այլ՝ ռեստորան:

Ինչպես պարզվում է ցուցակից, եկեղեցին ցանկանում է տեր կանգնել նաեւ ուրիշի գույքին: Օրինակ, ցանկում, որպես բնակելի տուն նշված է Էջմիածնի Զոյայի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող շինությունը եւ որպես իրեն պատկանելու հիմք նշվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը (գործ՝ թիվ Արդ/0887/02/09):

Իրականում այդ բնակելի տունը պատկանում է «Մեր տունը» ՀԿ-ին, որտեղ ներկայումս բնակվում են 18-23 տարեկան մանկատնից դուրս եկած 11 աղջիկներ: ՀԿ-ն իր ձեռքի տակ ունի սեփականության իրավունքի վկայական եւ անհասկանալի է, թե ինչպես եկեղեցին դարձավ այդ շենքի սեփականատերը: Զավեշտն այն է, որ դատարան մտած գործի համարը վերաբերում է ոչ թե նշված հասցեի հետ կապված շենքային վեճին, այլ «ԱրմենՏել» ընկերության կողմից գումարի պահանջի մասին հայցին, ընդդեմ՝ Ջանֆիդա գյուղի մի բնակչի:

Այս շարքն անվերջ կարելի է շարունակել, քանի որ ցանկում ներառված է նաեւ 1 ավտոկանգառ, 1 անասնաշենք, 3 պանսիոնատներ եւ առողջարաններ: Նշենք, որ եկեղեցին ցանկանում է իրեն պատկանող ավտոկանգառի համար գույքահարկ եւ հողի հարկ չվճարել, սակայն Մայր Աթոռի հարակից կանգառն օգտագործում է վճարովի հիմունքներով եւ եկեղեցին դրանից շահույթ է ստանում:

Իշխանական ճամբարից ասում են, որ թվով 286 օբյեկտ եկեղեցուն հանձնելն ու հարկերից ազատելը կապված է եկեղեցու հոգեւոր արժեքների անթերի քարոզման եւ լիարժեք գործունեության հետ: Սակայն՝ անտրամաբանական է, թե հոգեւոր արժեքների հետ ինչ կապ ունեն անասնագոմերը, խոտհարքերն ու վիլլաները:

Երեկ, լրագրողների հետ զրույցում, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե գույքահարկից ազատված Հայ առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող կառույցների ցանկում խանութներ, մարզադաշտեր, սրճարաններ եւ նմանատիպ այլ կառույցներ չեն լինելու։

«Այդպիսի բաները բացառվում են, օրենսդիրը հստակ ֆիքսում է, որ ցանկերը հաստատվելու են կառավարության կողմից եւ, օրենքով ֆիքսված է, լինելու են այնպիսի առարկաներ, որոնք ծառայելու են միայն իրենց հոգևոր ծառայության մատուցման համար»,-հայտարարեց վարչապետը։ 

Այդ դեպքում անհասկանալի է եղեղեցու հրապարակած ցանկը, որտեղ առկա են սրճարաններ, բնակարաններ, խանութներ եւ այլն: Իսկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գույքահարկից եւ հողի հարկից ազատվելու են եկեղեցուն կից գործող կառույցները՝ թանգարանները, ճեմարանները, գրքի խանութները եւ այլն:

«Մեր հատվածը հուշարձանների մասն է եւ մենք որեւէ խնդիր չտեսանք: Այն ինչ վերաբերում է հուշարձաններին, մշակութային արժեքների պահպանությանը կամ ժամանակակից գործընթացներին, օրինակ՝ հայորդած տներին, որոնք հրաշալի գործում են եւ այլն, որեւէ խնդիր չկա: Մնացածը, թե դուք ինչ եք տեսել, ես չգիտեմ: Ես էլ եմ ուզում վերցնեմ այդ ցանկը տեսնեմ»,-ասաց Հասմիկ Պողոսյանը;

Նախարարը հավելեց, որ մարզադաշտի, առանձնատների ու վիլլաների մասով հարցերը պետք է պարզաբանել նախագիծը խորհրդարան բերողների հետ: «Հիմա պատրաս չեմ նշված մասով ինչ որ բան ասել: Ինչու՞ չեք հարցնում նախագծի հեղինակներին, հարցրեք իրենց»,-հավելեց Հասմիկ Պողոսյանը:

Լուսանկարում` Բաղրամյան-1 հասցեի վիլլան:

Մեկնաբանություններ (17)

hay mard
Վարազ Սյունիի նման մարդիկ դեռ իրենց անգրագիտությամբ ու դատարկ արդարամտությամբ շարունակում են հայի պիտակի տակ խայտառակել մեր ազգը, կամա թե ակամա ջուր լցնել նույն իսրայելական ջրաղացին, որ բնավ ուղղակի կապ չունի հարություն առած Աստծո՝ Հիսուսի հետ: Իսկ այս կայքը շարունակում է Հայ Եկեղեցու դեմ ուղղված իր էժանագին մոտեցումները զետեղել իրենց նմանների պղտորած ջրերում գծված կարթի ծայրերին ու իր համար ընթերցողներ որս կազմակերպել... այս ամենն ուղղակի նողկալի է՝ Մայր Եկեղեցու վրա քար շպրտելով՝ լրագրություն կազմակերպել
Hay_Axchik
Es nujnpes hamamit em 14 Anjela-i ev 15 Varaz Sjunu het...
gayane
14. Անժելա Բարսեղյան և 15. Վարազ Սյունի (Ամստերդամ) շատ դիպուկ դիտարկումներ էն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հերթական ՕԼԻԳԱՐԽԸ Հայաստանում-Հայ եկեղեցին:
Անժելա Բարսեղյան
Այս բոլոր բողոքները նրանից է որ Էջմիածինը հարուստ է իսկ ժողոպվուրդը ուտելու հաց չունի Ժողովուրդը իրավունքներ չունի իսկ Էջմիածինը բազմած է իշխանական գահին էվ ժողովրդի հոգսերի վրա թքած ունի իր բենթլիներով էվ լիմուզիններով Ինչպիսի հարգանք պիտի վայելրե Էջմիածինը որ ժողովրդի հոգեկան աշխարհը տապալված է էվ նրան իշխում են ամեն մի աղանդ էվ օտարների կրոնը էվ Էջմիածինը զբաղված է նոր երկեղեցիներ էվ գույքեր ձեռքբերելով քան դարավոր հին եկեղեցիները վերանորոգելով էվ դրանք պահպանելով Էջմիածնո հարստությունը այսօր ժողովրդի աղքատության հետ չեն համընկնում
Aram
Hogeshenor Ter Vahram, As a member of the Armenian Church I do expect fuller and better reporting about the issue at hand. Remember the entire Armenian (if not the whole world) community can and might read your unsatisfactory response to the article above. Try better and harder
Գրիշա Բալասանյան
Հարգելի Vahram qahana, ես եւս ցանկություն չունեմ շարունակելու այս երկխոսությունը: Պարզապես, եւս մեկ անգամ խնդրում եմ նայել հրապարակված ցուցակ ու հասցեները: Ես, որպես լրագրող, առաջնորդվել եմ այդ ցուցակով, եւ եթե այնտեղ թյուրիմացություն կա, ապա դա իմ խնդիրը չէ: Ինչ վերաբերում է Էջմիածնի Զոյայի 13 հասցեի շենքին, ապա ես անձամբ եմ տեսել Մեր տունը ՀԿ-ին տրված սեփականության իրավունքի վկայականը: ՀՀ օրենսդրությամբ, գույքը չի կարող միաժամանակ երկու տարբեր վկայականներ ունենալ: Բացի այդ, վերը հիշատակված ցուցակում գրված է դատական գործի համար, որն ամենեւին էլ կապ չունի Զոյայի 13 հասցեի հետ: Դժվար չէ, datalex.am-ում ինքներդ կարող եք համոզվել: Շնորհակալություն:
Vahram qahana
Hargeli Grisha Balasanyan, teghekacnum vor Ekeghecin voreve cucak chi tvel, isk hraparakvats cucaki miji Vagharshapati Zoyai 13 hasceum gtnvogh arandznatunn iskapes patkanum e Mayr Atorin ev jamanakavor gortsatsutyan e trvel hishyal HK-in vorbaxnam tsragirn irakanacnelu hamar. ar ayd arka en bolor pastatghtery. mievnuyn jamanak teghekacnum em, vor Yerevani Baghramyan poghotayi vra gtnvogh Vazgen I katoghikosi arandznatan kam katoghikosakan villai hascen iskapes shpotel eq. ayd arnchutyamb evs kan bolor apacucynery. ays ameny dzez i gitutyun aranc voreve cankutyan sharunakelu ays erkxosutyuny. Yekeghecin anhrajesht lusabanutyunnery tvel e, y dunel te chyndunel da aylevs dzer ev xmbagrutyan xndirn e. shnorhakalutyun
Գրիշա Բալասանյան
Հարգելի Vahram qahana, ինչպես նկարի առանձնատունը, այնպես էլ Էջմիածնի Զոյայի 13 հասցեում գտնվող բնակելի տունը, որը պատկանում է Մեր տունը ՀԿ-ին, նշված է եկեղեցու կողմից տրված ցուցակում: Խնդրում եմ ուշադիր նայեք այդ ցուցակը: Հոդվածում որեւէ ապատեղեկատվություն չկա:
Vahram qahana
Cankanum em teghekacnel yntercoghnerin, vor hodvatsum aknhayt apateghekatvutyun ka. Yekeghecin erbeve voreve meki guqin chi cankacel tiranal. Ev hodvatsum bervats bolor meghadrakan datoghutyunneri anhetetutyan pastarkenry kan. Isk patkervats arandnatuny bnav el chi patkanum Mayr Atorin, ev petq che Hay Ekeghecun nman anhimn veragrumner katarel. amen paragayi Grisha Balasanyanin janachelov, chei spasum ayspisi nyut. qnnadatutyany dem chem, sakayn ete ayn ardar e.
silva
lav el ekexecu dem arshav ek cavalum `hertakan angam axandavorneri jraxacin jur lcnelov.himi kyankic inchkan djgoh mard ka ,kam el axandavor ,kam el hetanos iren iravunk kverapahi anjatexutyunner durs tal aystex.Hayacek verjapes,mi kich el sirtnerd makur pahek ,amen inch arden parz u zulal achkerov ktesnek >amen inch srtic e galis ,che?
վազգեն
Ողբամ քեզ հայոց աշխարհ, որ զավակներդ այսքան ստոր են...
Սուրեն
Հարգելի լրագրողներ, զանգահարելուց ինչու չեք զգուշացնում, որ ձայնագրում եք
Gegham
DJVAR TE MER EKEXECIAKANNER@ UZUM EN TALAN@ ANEL,,,,HASTAT EHOVAI VKANERN EN CANKANUM TIRANAL ES UNECVACIN )))))
haykUS
Armenain church sucks. Time to replace all high priests, they all corrupt just like Armenian government and president.
XACHIK
dzer vernagri patasxan@ indznic lav piti vor imanaq. Dranq nra hamar en inchi hamar karucvel en
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայոց «ազգային» «սուրբ» առաքելական եկեղեցին,որը ԴԵՌ պաշտում է 2000 տարի առաջ մեռած Հրեա ԵՎՀԱ/ՅԱՀՎԵ-ի Հրեա «որդուն», իսկ Իսրայելը զենք է տալիս Ադրբեջանին: Հայաստանում (բանակում) մի զգալի մասը ՍՈՎԱԾ է,բայց արի ու տես թե քաղաքական «բարձր» IQ ունեցող «Ազգային» Ժողովը ՈՒՄ է տալիս ՓԼԱՎԸ: Իրենց «խելացի» պապերի պես. գենոցիդի ենթարկված-մի քանի կանգուն եկեղեցի միայն, ու 300.000 -ից 30.000 դառձած:ԼՂՀ-ն էլ 16/17 տարի ցեխի մեջ տորմուզ տված: ՀԳ. Հայկական ասացվածք. «Սար ու ձոր,տերտերի փոր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter