HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մոմավառություն Գյումրիում` նվիրված սպանված ընտանիքի հիշատակին

Գյումրիում այսօր երեկոյան՝ ժամը 19-ից 20-ի սահմաններում, կազմակերպվել է մոմավառություն- երթ՝ նվիրված Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած ողբերգական դեպքի անմեղ զոհերի հիշատակին: Մոմավառության կոչ-հրավերը տեղադրվել էր «Ֆեյսբուկում»:

Մոմավառության մասնակիցներից լուսանկարիչ Գագիկ Մխիթարյանը «Հետքին» փոխանցեց, որ նախ՝ ուղեւորվել են Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ այժմ գտնվում է սպանդից փրկված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: Հիվանդանոցի տնօրինությունը խնդրել է մասնակիցներին բակում մոմավառություն չկազմակերպել՝ պատճառաբանելով, թե այն կարող է վատ ազդել հատկապես իրենց նորածինների լույս աշխարհ գալուն սպասող ընտանիքների վրա:

Մոմավառության նպատակով հավաքված մոտ 20 քաղաքացի երթով ուղեւորվել են դեպի Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող արձանի մոտ մոմեր են վառել: Վաղը մի խումբ երիտասարդներ մտադիր են փափուկ խաղալիքներով գնալ Մյասնիկյան փողոց եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հշատակին, որոնց թվում կար նաեւ երեքամյա մի երեխա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter