HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցիները պահանջում են Գլխավոր դատախազին. նրանց հարցն անպատասխան է

Երանուհի Սողոյան

Երեկվա պայմանավորվածության համաձայն` Գյումրու հանրահավաքի մասնակիցները նախատեսել էին, որ եթե պաշտոնական մամիններից չլիներ սպառիչ պատասխան, կրկին հավաքվելու են Հաղթանակի պողոտայում գտնվող Շիրակի մարզային դատախազության շենքի առաջ:

Այսօր ցուցարարները դատախազության շենքի առջև պահանջում էին նույն հարցի պատասխանը` արդյո՞ք ռուս զինվոր Պրեմյակովին հանձնելու են հայ իրավապահներին:

Պահանջը` հանդիպել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին, բավարարվեց: Պաշտոնյաները դուրս եկան դատախազության շենքի մուտքի մոտ, քաղաքացիները պահանջեցին իրենց հնչեցրած հարցի պատասախանը: Գ.Կոստանյանը հիմնականում կրկնեց այն, ինչ ասել էր այսօրվա ասուլիսի ժամանակ: Նա նշեց, թե Պրեմյակովը դատվելու է Հայաստանում, սակայն չհստակեցրեց, թե դատավարական կողմը ով է լինելու, ինչի համար նա արժանցավ հավաքվածների` «ամոթ» և «չմո» վանկարկումներին:

Երկխոսություն, որպես այդպսին, չստացվեց: Ակտիվիստները պահանջեցին են, որ գլխավոր դատախազը դուրս գա շենքից: Նրա փոխարեն դուրս եկավ  Շիրակի մարզի դատախազը` առաջարկով, որ քաղաքացիները 30 հոգանոց խումբ կազմեն` հարցը քննարկելու համար:

Ակտիվիստները հրաժարվեցին 30 հոգով հանդիպել դատախազին` նորից պահանջելով, որ նա դուրս գա և պատասխանի իրենց` արդեն հստակ ձևակերպված հարցին: Գյումրու Հաղթանակի պողոտայում 1000-ից ավել մարդ կա հավաքված: Այս պահին նրանք հրաժարվում են ընդունել 30 հոգով քննարկում անցկացնելու` պաշտոնյաների առաջարկը` պահանջելով, որ Գ. Կոստանյանը դուրս գա շենքից` «հիմա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter