HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավանափոխ հայերի և հայրենադարձության մասին

Հոկտեմբերի 27-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվեց քննարկում՝ «Դավանափոխ հայերի զարթոնքը» թեմայով։ Թեման ներկայացնում էր լրագրող-պատմաբան Համո Մոսկոֆյանը։

Ըստ բանախոսի` կրոնափոխ հայերին պետք է բաժանել 3 մասի` համշենահայերի, ալևիների և զազաների: Համշենահայերը այժմ ամենամեծ հայկական էթնիկ խումբն են` իրենց քրիստոնեական և մահմեդական գծերով: Հ.Մոսկոֆյանը նշեց, որ համշենահայերը պահպանել են իրենց լեզուն` համշենահայերի բարբառը և ձևական պահպանում են մահմեդականությունը. նրանք պահպանել են իրենց բոլոր հայկական ավանդույթները:

Նրա պարզաբանմամբ, 2-րդ հայկական մեծ խմբավորումը` ալևի հայերն են, որոնք այժմ ապրում են շատ մեծ զարթոնք։ Նրանք ժամանակին դարձան ալևիներ, այդ կրոնի համաձայն` մարդիկ կնության են առնում մեկ կին, նրանք խմորի վրա խաչ են անում, այլ սովորություններով ևս նրանք նման են քրիստոնյաներին:

Երրորդ խումբը զազաներն են, որոնց նվիրված կոնֆերանսը տեղի է ունենալու Երևանում: Զազաների մեջ կան թրքամետ տարրեր, մարքսիստներ, օջալանականներ և այլն։

Ըստ Մոսկոֆյանի` այդ բոլոր խմբերի հետ պետք է ակտիվ աշխատել, քարոզչություն անել, նրանց մեջ արթնացնել հայությունը:

Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև հայրենադարձության հարցին։ Անդրադառնալով դրան` մասնակիցներից Գ. Չուգասզյանը մասնավորապես ասաց հետևյալը. «Ես կցանկանայի հարցնել, արդյոք քաոսը կավելանա՞ Հայաստանում, եթե մենք սխալ քայլեր անենք հայրենադարձության հետ կապված, օրինակ` համշենահայերի հայրենադարձումով։ Խնդիրը իսկապես երկսայրի սուր է, որովհետև մի կողմից մեր երկիրը հայրենադարձության ծայրահեղ անհրաժեշտություն ունի, այսինքն` հայրենադարձությունն է, որ փրկելու է մեր երկիրը այս վիճակից, սակայն վատ իրականացված հայրենադարձությունը վերջին հարվածը կհասցնի Հայաստանի Հանրապետության գոյությանը։ Դրա համար հայրենադարձության կազմակերպումը պետք է լինի չափազանց մտածված։ Սակայն, ես կարծում եմ, որ ֆիզիկական հայրենադաձությունից առաջ նախ հոգևոր հայրենադարձություն է պետք։ Հոգևոր հայրենադարձությունը նախ պետք է սկսվի Հայաստանում, հայաստանցիների հոգևոր հայրենադարձություն պետք է լինի, որից հետո հնարավոր կլինի ուրիշներին էլ ետ բերել։ Հայաստանում այսօր արտագաղթողների հարց են լուծում, սակայն մնացողները, ապրելով Հայաստանում, արդեն ուրիշի հոգևոր տարածք են մտնում, և օրենքը փոխում են, որ հեշտանա այդ հոգևոր միգրացիան դեպի օտարի հոգևոր տարածք։ Դա նշանակում է, որ պրոբլեմը նախ և առաջ Հայաստանի Հանրապետության ներսում է»։ 

Մեկնաբանություններ (3)

GAG!
Մեկնաբանությունը...» Դա նշանակում է, որ պրոբլեմը նախ և առաջ Հայաստանի Հանրապետության ներսում է»։ Բացատրվածա«. HIGH/TAG
zinvor
HIGH/TAG լսեցի ես երգը, շատ լավն էր, բայց ինչ լեզվով էր???, ադրբեջաներեն??? թրքերեն?? մեկել հոդվածի հետ կապը չհասկացա, կբացատրես????
HIGH/TAG
http://mirdo.org/yegane-talehimdat-2ci3q9vZ4uKwz6Y.html yegane taLehim.DAT ԷՍ ԷԼ ԻՄ ԿՈՄԻՑ .................«»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter