HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը Վարդան Պետրոսյանի համար պահանջել է 6.5 տարվա ազատազրկում

Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում քիչ առաջ հնչեցրեց մեղադրական ճառը, հհիմնավորված համարեց Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը, նշեց, որ նախաքննության եւ դատավարության ժամանակ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս ասելու, որ մեղադրանքը հիմնավորված է:

Այսպիսով` դատախազը պահանջեց 6.5 տարվա ազատազրկում` պատժի սկիզբ համարելով 2013թ. նոյեմբերի 6-ը, երբ ձերբակալվել է Վարդան Պետրոսյանը: Որպես մեղմացուցիչ հանգամանք դատախազը նշեց այն, որ Վարդան Պետրոսյանն այս ընթացքում քայլեր է ձեռնարկել տուժողներին հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ: Այս պահին ճառ է արտասանում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Պաշտպանական ճառով քիչ անց հանդես կգա Վարդան ՊԵտրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջում դատարանը կլսի Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը:

Մանրամասները կհաղորդենք քիչ ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter