HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերտերությունների հակամարտության մեջ նորանկախ, թույլ պետությունները զոհաբերվող զինվորիկներ են

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մինչև 2002 թ.-ը, շուրջ 6 տարի, հեռուստացույցի երես չէինք տեսել. չէր թույլատրվում բանտում: Հետո երբ թույլատրվեց, առանց հագենալու լսում էինք, հատկապես` լուրերը: Մեկ տարի անց զգացի, որ հոգնեցուցիչ է, մանավանդ, որ նույն լուրը կարելի էր լսել մյուս բոլոր հեռուստաընկերություններով: Այդ ժամանակ էր, որ հեռուստացույցը դրեցի արկղի մեջ ու պահեցի: Հասկացա, որ հեռուստացույց նայել չեմ սիրում: Իմ կարծիքն ունեմ մարդկանց ուղեղները համահարթեցնող այդ քառակուսի գործիքի մասին: Պարզապես այստեղ, 4 պատերի մեջ նստած, այն ինֆորմացիայի միակ աղբյուրն է:

Երբ Աստծո կամքով վերադառնամ, գիտեմ, որ չեմ դիտելու հեռուստացույց: Իսկ տեղեկատվական քաղցս կբավարարեմ համացանցով: Երկուշաբթի օրը հայկական հեռուստաընկերություններով կցկտուր, ինչպես ժողովուրդն է ասում, կեսբերան, հաղորդեցին, որ Գյումրիում սպանվել են մեկ ամբողջ ընտանիքի 6 անդամներ: Ռուսական հեռուստաընկերությունները լուռ էին: 

Կցկտուր լսածս էլ բավարար էր, որ ցնցվեի: Բայց հասկանալի է, որ էմոցիաների ազդեցության տակ բոլորն էլ կարող են ոչ այդքան սթափ տեսնել և գնահատել իրականությունը: Բնականաբար առաջին ցանկությունը ոճրագործից (ներից) վրեժխնդիր լինելն է: Այս պարագայում նրան, ում առաջինը մատնացույց են անում, ժողովուրդը պատրաստ է մորթել: Նույնիսկ հանցագործ աշխարհը, երբ լսում է երեխայի սպանության մասին, ներում-բեկում չկա:

Ինքս գրելով «Հետք» ինտերնետային թերթում, պարբերաբար ստանալով թերթից քաղվածքներ՝ ծանոթանում եմ բոլորովին այլ լրատվության: Բայց որքան էլ կայքերը այլընտրանքային ինֆորմացիա տան հասարակությանը, գերակա դերը հեռուստատեսությանն է: Իմ ունեցած տեղեկատվությունը չնչին է, որ հասկանամ, թե ինչ է կատարվել Գյումրիում:

Բացի այդ, շատ դժվար է ու սխալ վերջնական եզրակացություններ անել այն մասին, թե ով է կանգնած այս ոճրագործության հետևում, քանի դեռ չի իրականացվել օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն: Եվ դատարանները հենց նրա համար գոյություն ունեն, որ Լինչի դատաստան չիրականացվի: Այլ բան է, թե որքանով է արդարադատություն իրականացվում դատարաններում, որքանով են օրենքի առջև հավասար բոլորը: Եկեք պատկերացնենք մի պահ, իսկ սա պարտավոր է անել նաև քննություն իրականացնող մարմինը, որ ոճրագործությունն իրականացրել է ուրիշը կամ ուրիշները: Եվ պատասխանատվությունից խուսափելու համար, քննչական մարմինների աշխատանքը ոչ ճիշտ ուղղությամբ շեղելով՝ հանցագործության վայրում միտումնավոր թողել են այլ անձի վրա ակնհայտ մատնացույց անող ապացույցներ: 

Հարց. հնարավո՞ր է, իհարկե, օրինակներ որքան կցանկանաք: Պետք է առաջ քաշել տարբեր իրատեսական վարկածներ եւ անել ամեն ինչ պարզելու համար ճշմարտությունը, այլապես չի բացառվում, որ անմեղ մարդը հայտնվի բանտում, իսկ իրական հանցագործը մնա ազատության մեջ: 

Իսկ հարցերի հարցը մնում է հանցագործության մոտիվը՝ «ինչու»-ի պատասխանը: Եթե կողոպուտ, թալան տեղի չի ունեցել, հանցագործության վայրում ինքնաձիգը մնացել է, կոշիկները՝ ռուսական ազգանվամբ, զինվորական պայուսակը՝ ասես ցանկանալով, որ միանգամից իմանան, թե ով է կատարել սպանությունները, ապա հարց է առաջանում՝ ո՞րն է այս ամենի նպատակը: Հետո տեղեկություն ստացվեց, որ ռուս զինվորը ցանկացել է անցնել հայ-թուրքական սահմանը: Նկատի ունենալով, թե ինչ ռեզոնանս ունեցավ այս ոճրագործությունը հայ հասարակության մեջ, և որ այն կատարվեց անմիջապես ԵՏՄ անդամ դառնալուց հետո` ցանկանում եմ հարցնել. ո՞ւմ էր այս ամենը ձեռնտու: 

Արտաքին քաղաքականության ստրատեգիական պլաններ վերլուծող ու մշակող մասնագետները հատուկ կենտրոններում շատ զարհուրելի շախմատային քայլեր կարող են նախագծել, որտեղ գերտերությունների հակամարտության մեջ նորանկախ, թույլ պետությունները պարզապես զոհաբերվող զինվորիկներ են: Առաջինը, որ մտածեցի հետևյալն էր. Գյումրիում կատարված ոճրագործությունը հայ ազգի դարավոր թշնամիների կողմից իրականացված յուրահատուկ դիվերսիա էր, որով ասել կուզեն՝ ցեղասպանության 100-ամյակի շեմին հենց Ձեր պետության մեջ ու Ձեր ռուս բարեկամների ձեռքով մեր ու մանուկ կարող ենք սպանել: 

Հ.Գ. Շատ կցանկանայի, որ ժողովուրդն ու իշխանությունը իրար թիկունքի կանգնած կարողանային վերապրել այս ցնցումը: Բայց այնուամենայնիվ հետաքրքիր է՝ տեսնես կա՞ մեկ այլ ինքնիշխան պետություն, ում պետական սահմանը հսկում են մեկ այլ պետության սահմանապահներ:

Մեկնաբանություններ (2)

коммент из КП
Все гораздо сложнее 17.01.2015, 9:34 Как ни крути, тут безответные вопросы возникают, элементарные, наводящые на мысль, что это чудовищная провокация организована, гео-стратегического назначения. Это никак ни есть бессмысленная резня, в последствии обыденного солдатского правонарушения, как представляется сейчась. По моему, русский парень не будет просто так растрелять и заколоть младенца — пусть даже накаченная до конца (к стати, об этом пока никто ничего и не заговорил!) Содеянное очевидная демонстрация садизма, и с точным, четким указанием адресса — откуда оно идет! Надо смотреть вокруг — что в мире творится сейчась и кому же может быть выгодно, в данном контексте? Тогда и может быть найдена ответ — откуда это идет на самом деле. http://www.kp.ru/daily/26329/3212947/
Эдвард
Но я хочу написать вот о чем: пусть все наши враги поймут и не тратятся зря, армяне никогда не пойдут против русских, поймите наконец, у нас генетическая память, и эту память никак не изменить минимум еще 100 лет. Кроме того, в России проживает больше армян, чем в Армении,и даже те якобы западники , выходят на улицу только за деньги. Если завтра деньги даст Россия, они тут же изменят позицию. Странно, что этого не понимают. Еще раз призываю- не надо тратить деньги, ничего не получится.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter