HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c» հիվանդությամբ վարակվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` երկու եւ ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ոստիկանության Կապանի բաժնից ստացվել են նյութեր, որոնց համաձայն՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացի բացատրություն է տվել, որ նախքան «Քաջարանի բժշկական կենտրոն» բժշկական կենտրոն դիմելը «հեպատիտ c» հիվանդության վարակակիր չեն հանդիսացել, սակայն նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո իրենց մոտ «հեպատիտ c» է ախտորոշվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ` Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով և 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կատարվում է նախաքննություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter