HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակ շաքարի հումքը կշարունակվի Հայաստան ներմուծվել առանց մաքսատուրքի

Շաքարի արտադրության համար 170113 և 170114 ծածկագրերին դասվող ապրանքները (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների, բացառությամբ շաքարի ճակնդեղի) կշարունակեն ներմուծվել Հայաստանի Հանրապետություն առանց ներմուծման մաքսատուրքի վճարման:

Կառավարության վաղվա նիստում նախատեսվում է փոփոխություն կատարել վերոնշյալ ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումը կանոնակարգող  2007 թվականի ապրիլի 12-ի N 546-Ն որոշման մեջ` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Պայմանագրի դրույթները ապահովելու նպատակով:

Պայմանգիրը փոփոխություն կմտցնի ներմուծման կարգն ապահովող փաստաթղթերի կազմում, որոնք սպիտակ շաքարի հումքը ներմուծող անձը պետք է ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Փաստաթղթերի հիման վրա նախարարությունը ներմուծողին կտրամադրի շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների, բացառությամբ շաքարի ճակնդեղի)`  նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter