HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 25 միլիոն եվրո կստանա ԵՄ-ից` գյուղատնտեսությունը զարգացնելու համար

Եվրոպական միությունը (ԵՄ) և Ավստրիայի զարգացման գործակալությունը համատեղ մեկնարկում են Հայաստանում Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ENPARD): Ծրագրի իրականացման տևողությունը 3 տարի է, որի ընթացքում 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի  ՀՀ կառավարությանը «գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար»: Միևնույն ժամանակ  5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը «Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար»:

Ավստրիայի կառավարությունը՝ «Ավստրիայի զարգացման համագործակցության» միջոցով իր հերթին լրացուցիչ 1 մլն եվրո կտրամադրի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում «ֆերմերների խմբերի և գյուղմթերքների արժեքային շղթաների տեխնիկական աջակցության համար»:

Ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)կտրամադրեն տեխնիկական աջակցություն ՀՀ կառավարությանը՝ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ:

Ծրագրի շահառուներն են գյուղական համայնքները, ֆերմերային տնտեսությունները, գյուղմթերք արտադրող խմբի անդամները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված բնակչությունը և նրանց ընտանիքները: Ծրագրի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter