HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինական մի շարք ապրանքատեսակների ներմուծումն արգելվել է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արգելվել է չինական մի շարք ապրանքատեսակների ներկրումը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:

 Ժամանակավորապես արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի (բացառությամբ սինթեթիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Հրամանի գործողությունը չի տարածվում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված (դուրս բերված) նշված տեսակի ապրանքների վրա:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter