HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ՄԶԳ-ն բացահայտում է Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական միջոցների հասանելիության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները

Այսօր ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը ներկայացրեց Հայաստանի մարզերում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն առաջարկում է 100-ից ավելի միջոցառումներ, որոնց իրականացումը կնպաստի ՄՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավմանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի, Արդարադատության և Գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի, միջազգային 
և տեղական ֆինանսական ինստիտուտների, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունների, ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի, գործարար միությունների, ՄՓՄՁ աջակցման կառույցների եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցչներ: Ուսումնասիրության համաձայն` Հայաստանում ֆինանսների դժվար հասանելիությունը համակարգային խնդիր է: Երկրում գործող ՄՓՄՁ-ների մոտ 50 տոկոսը չի ներգրավում ֆինանսական միջոցներ ֆորմալ աղբյուրներից. նրանց ֆինանսական միջոցների մեծ մասը գալիս է կամ ընտանիքից, կամ ընկերներից, կամ ֆինանսական միջոցներ չեն ներգրավում ընդհանրապես: Ավելին, Հայաստանի գյուղական վայրերում կամ փոքր քաղաքներում գործող ՄՓՄՁ-ները, որոնց համար ֆինանսական միջոցները քիչ թե շատ հասանելի են, համապատասխան ֆինանսական միջոցները ներգրավում են ավելի վատ պայմաններով, քանի որ վճարում են ավելի բարձր տոկոսներ: Այն ձեռնարկությունները, որոնք ամեն դեպքում ներգրավում են ֆինանսական միջոցներ, դիմում են ֆինանսական հաստատություններին միայն փոքր 
վարկեր ստանալու համար` ընթացիկ ծախսերը հոգալու և ոչ թե ներդրում կատարելու նպատակով, ինչը խոչընդոտում է ՄՓՄՁ-ների գործունեության ընդլայնմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: 
Ուսումնասիրությունը առաջարկի կողմի ներկա իրավիճակը բարելավելու նպատակով ներկայացնում է միջոցառումներ ուղղված վարկերի վերադարձելիության ապահովման բարելավմանը` առաջարկելով մշակել նորարարական ծրագրեր, որոնք կմեծացնեն հասանելիությունը ՀՀ դրամով տրամադրվող վարկային միջոցներին, նվազեցնել կարգավորման դաշտում առկա խոչընդոտները, խրախուսել արդյունավետ բիզնեսների վարկավորումը և ավելացնել տրամադրվող ֆինանսական աջակցության ծառայությունների բազմազանությունը: Ինչ վերաբերում է պահանջարկի կողմին, ուսումնասիրությունը կարևորում է բիզնեսներին տրամադրվող տեղեկատվության որակի բարձրացումը, բիզնեսների սեփականատերերի կարողությունների ընդլայնումը վարկատուների պահանջներին համապատասխանելու նպատակով, ինչպես նաեւ գրավի կառավարման բարելավումը եւ քաղաքականություն մշակողների հետ երկխոսության արդյունավետության բարձրացումը: 
«Մեր առաջարկությունները հիմնված են շուկայական լուծումների վրա: Պետության կամ դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ վարկային գծերը և սուբսիդիաները կարող են օգնել, սակայն այդ միջոցները երկարաժամկետ առումով չեն կարող լինել ոչ կայուն եւ ոչ էլ բավարար: Ֆինանսական միջոցների բարելավված հասանելիությունն իր հերթին կբարելավի նաեւ ֆինանսական համակարգի ընդհանուր վիճակը, եւ փաստաթղթում ներկայացված լուծումները կբերեն ռիսկերի նվազեցմանը, գների իջեցմանը եւ տեղեկատվական հոսքերի բարելավմանը»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսներ տնտեսական զարգացման համար ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը` նշելով, որ 
հանրային-մասնավոր համագործակցության ճիշտ համակցումը շատ կարեւոր է առկա խոչընդոտները հաղթահարելու ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսներ տնտեսական զարգացման համար ծրագիրը նախաձեռնել է ֆինանսական միջոցների հասանելիության վիճակի վերլուծությունը` ելնելով Հայաստանում առկա ֆինանսավորման պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունից, ինչը բացահայտվել է ֆինանսական ինստիտուտների եւ բիզնեսների հետ ԱՄՆ ՄԶԳ-ի քննարկումների, ինչպես նաեւ իրականացված հարցումների, գործնական հանդիպումների, հարցազրույցների եւ 
տեղեկատվության վերլուծության արդյունքում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter