HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ

Այսօր առավոտյան, ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ հակառակարոդը, շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը: «Ադրբեջանական զինված ուժերը, հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստներին, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվն անցնում է 300-ը: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով` մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով` հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»,- նշված է խոսնակի գրառման մեջ: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Փաստորեն ճի՞շտ էր զոհված զինվորի մոր պնդումը, որ 5 հայ զինվոր նույն օրը (օրեր առաջ) զոհվել են, իսկ ՀՀ բանակի և ՊՆ «ամենաարդար» էլիտան դա մաս-մաս է «հրամցնում» հասարակությանը: ՀԳ. Մեռած ՀԱՊԿ-ի ու մեռելածին ԵՏՄ-ի արանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter