Կիրակի, 23 սեպտեմբերի

11 անչափահաս ունեցող ընտանիքին տնից վտարելու ժամկետ են տվել (վիդեո)




Արմավիր քաղաքի տներից մեկը լի է ժպտացող երեխաներով։ Այստեղ համերաշխ եւ փոխադարձ սիրով իրենց ծնողների հետ ապրում են 6 տղաներն ու 5 աղջիկները։ Մինչ մեր նկարահանումը սկսելը, ընտանիքի մայրը՝ Գայանե Ավետիսյանը, ասաց. «Խնդրում եմ մեր ընտանիքին հանկարծ խղճուկ չներկայացնեք, մենք որեւէ բանի կարիք չունենք։ Մեր միակ խնդիրը տունն է, որ չունենք, ու մի քանի օրից կարող է դրսում հայտնվենք»։

Գայանե Ավետիսյանի եւ Դյումա Պողոսյանի ընտանիքը 2010թ. Արմավիր է տեղափոխվել Հնաբերդ գյուղից։ Այստեղ նրանք վարձով են բնակվում։ Տանտերը 20 օր ժամանակ է տվել՝ տունն ազատելու։ Ընտանիքի հայրը՝ Դյուման, նշում է, որ իրենց տնից հանելու պատճառը հարեւանի բողոքն է, թե իբր պատը թրջում են. «Մեր ու կողքի հարեւանի պատը նույնն է, ինչ-որ խողովակ էր փչացել, պատը թրջվում էր։ Ես փոխել եմ խողովակները, ամեն ինչ արել եմ, որ նեղություն չտանք, բայց դա սարքել են առիթ՝ մեզ տնից հանելու։ 11 երեխաների հետ շատ դժվար է վարձով տուն գտնելը, ոչ ոք չի ուզում տալ իր տունը, երբ իմանում է՝ շատ երեխաներ ունենք»,- ասում է Դյուման։

Տանտիրոջ տված ժամկետին մնացել է 13 օր, իսկ ընտանիքը չգիտի, թե ուր պիտի գնա ձմեռվա ցրտին։ Երեխաներից վեցը դպրոցական են, ծնողներն ամենից շատ անհանգստանում են, որ նրանք ստիպված կլինեն դասերը բաց թողնել։ Ընտանիքը բազմաթիվ նամակներ է գրել երկրի նախագահին, որոնք ուղարկվել են մարզպետին, այնուհետեւ` քաղաքապետին, ումից էլ պատասխան են ստացել, թե հիմա բնակարանաշինություն չկա, ոչնչով չեն կարող օգնել։ Այս իրավիճակից Գայանեն եւ Դյուման երկու ելք են տեսնում. լքել երկիրը կամ դիմել մարդկանց օգնությանը։

«Եղբայրներիցս մեկը զոհվել է կռվում, մյուսը՝ բանակից հետ եկել հոգեկան հիվանդությամբ։ Ես էլ 6 որդի ունեմ, որ պիտի տամ՝ հայրենիքիս ծառայելու։ Մի՞թե մեզ մի կացարան չի հասնում այս երկրում, որ երեխաներս դրսում չմնան։ Մտածում ենք վեր կենանք, Ռուսաստան գնանք, բայց Հայաստանը ես շատ եմ սիրում։ Երեխաներիս ես Հայաստանի համար եմ ունեցել, չեմ ունեցել, որ տանեմ արտերկիր»,- ասում է Գայանե Ավետիսյանը։

Լինելով անելանելի դրության մեջ՝ այս ընտանիքը ստիպված է ծայրահեղ քայլերի դիմել՝ ընդհուպ նստացույց անելը. «Ժամկետի օրը որ եկավ, երեխաներիս հավաքելու եմ, լցնեմ մեքենան, գնանք նախագահականի դիմաց ապրենք։ Ես չեմ ուզում իմ երեխաները մեզ խեղճացած տեսնեն, հոգեբանորեն ճնշվեն, բայց ուրիշ ճար չունենք, ի՞նչ անենք»,- ասում է Գայանեն։

Նստացույցի միտքը երեխաներից տարիքով մեծերին փոքր-ինչ տխրեցրեց. նրանք ամաչում են հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում։ Փոքրերի համար սա լավ առիթ է՝ Երեւան գնալու, բայց դրսում ապրելը չեն պատկերացնում։ Մեր այցելության օրը 9-ամյա Հակոբի ծննդյան օրն էր։ Տնից դուրս գալու փաստը ամենաշատը նրան էր վրդովեցրել: «Մեզ որ տնից հանեն, դպրոցից էլ պիտի դուրս գանք, բայց մեր դպրոցը լավն ա, ես չեմ ուզում ուրիշ տեղ գնամ»,- ասում է Հակոբը։ Նրա քույրը՝ Թինան, դեռ դպրոց չի գնում եւ հույս ունի, որ երբ տնից դուրս գան, ավելի գեղեցիկ բնակարան կտեղափոխվեն. «Ուզում եմ գնանք սիրուն տուն, որ գետինը Երեւանի տների պես սղացող ու մաքուր լինի, պատերը գունավոր լինեն»,- ասում է Թինան։ Սահող հատակը նրա մեջ տպավորվել է հիվանդանոցից, որտեղ 11 ժամ տեւած վիրահատությամբ հեռացրել են երեխայի գլխի կիստան։

Թինան գրեթե չէր իջնում հայրիկի գրկից, որեւէ բան ուտելուց առաջ նախ հորն էր հյուրասիրում։ Մեր հարցը, թե կուզե՞ր, արդյոք, Ռուսաստան գնալ, հուզեց Թինային. «Չէ, պապայիս կկարոտնամ»,- ասաց ու աչքերը լցրեց։ 

Ընտանիքի մայրը՝ Գայանեն, ամեն կերպ փորձում է երեխաներին հեռու պահել սոցիալական խնդիրներից։ Գրեթե յուրաքանչյուր ամիս այս տանը ծննդյան օր կա նշելու։ Գայանեն այդ օրերը հնարավորինս տոնի է վերածում՝ փոքրիկ սեղանի շուրջ հավաքելով իր մեծ ընտանիքը։  

Դյումա Պողոսյանի «Երազ» ավտոմեքենան իսկական երազի է վերածվում երեխաների համար այն օրերին, երբ հայրը որոշում է քաղաքով շրջելու տանել իրենց։ Երեխաների երազի մեքենան տան միակ եկամտի աղբյուրն է։ Դյուման երբեմն-երբեմն պատվերներ է իրականացնում դրանով։ Այլ աշխատանք նա չունի, քանի որ երեք անգամ վիրահատվել է, առողջությունը թույլ չի տալիս ծանր գործ անել։

Նրանք ամեն ամիս 90 հազար դրամ նպաստ են ստանում, իսկ ամերիկահայ մի բարերար ամսական 100 ԱՄՆ դոլար է ուղարկում։ Չնայած այդ գումարն ընտանիքի ծախսերին եւ տան վարձին հազիվ է բավականացնում, բայց Գայանեն կարծում է, որ վատ չեն ապրում. «Եթե տնից հանելու խնդիրը չունենայինք, ես չէի էլ ուզենա, որ մեր մասին խոսվեր, յոլա կգնայինք, բայց հիմա իրոք էլ ելք չունենք, դրսում ենք մնացել»,- ասում է նա։

Նոր տարուն երեխաները տոնածառ չեն ունեցել, բայց կարողացել են փուչիկներով այնպես զարդարել պատերը, որ բոլորի տների պես իրենց տունն էլ տոնական լինի։ Մեծ տղան կիսատ է թողել դպրոցի ուսումը, որոշել է աշխատել՝ գիշերը 2000 դրամի դիմաց։ Որոշ ժամանակ անց հոր հետ միասին սկսել են արհեստ սովորել, սեփական գործ սկսել։ Այս պահին նա գերեզմանաքարերի վրա նկարներ դաջել է սովորում՝ չնայած ունեցած գործիքները թույլ չեն տալիս գործն ավարտուն տեսքի հասցնել։ Նա հույս ունի տան խնդիրը լուծելուց հետո իր արհեստով գումար վաստակել, ընտանիքին օգնել։

Գայանեն եւ Դյուման հույսները կտրել են պետական ատյաններից, նրանք հավատում են, որ կգտնվեն բարերարներ, ովքեր Արմավիր քաղաքում կամ որեւէ գյուղում իրենց բնակարան կհատկացնեն. «Հայաստանում հարուստներ կան, ում տան մի սյունը մի տան գին արժե, ու այդ տանն ապրում են մենակ: Ես հավատում եմ, որ կլինեն մարդիկ, որ կիրականացնեն մեր ու երեխաներիս երազանքը, կօգնեն, որ մենք էլ այս երկրում պետքական զգանք մեզ: Մեզ ընդամենը մի ծածկ է պետք` թեկուզ գյուղում: Ինչ տուն էլ գնացել ենք` սարքել, բարեկարգել, շենացրել ենք, բայց հիմա դրսում ենք մնացել` 11 հասկացող, շնորհալի ու ապագա լավ քաղաքացի երեխաներիս հետ»,- եզրափակում է Գայանեն:  

Լուս.` Նարեկ Ալեքսանյանի

Հաշվեհամար՝ 
Հայբիզնես բանկ -11500434263600Դյումա Պողոսյան

Հեռ․՝ +37493324634 - Դյումա Պողոսյան
       +37477241764 - Գայանե Ավետիսյան 



Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (18)
1. Sona simonian08:13 - 24 հունվարի, 2015
It's horrible,can we help the family directly! Thanks!
2. artak12:34 - 24 հունվարի, 2015
i would like to help, please indicate contact phone numbers if available.
3. Անի Հովհաննիսյան14:22 - 24 հունվարի, 2015
Այս ընտանիքի կոնտակտները՝ Contacts of this family: +374 93 32 46 34 Դյումա, Dyuma +374 77 24 17 64 Գայանե, Gayane
4. Mazmanyan15:06 - 24 հունվարի, 2015
կարող եք կապվել նյութի հեղինակի՝ Aniի հետ, հեռ.՝ 055 020780 կամ այցելել Հետքի խմբագրություն, հասցե՝ Բուզանդ 1/3 (հարկայինի շենք) 8-րդ հարկ:
5. ani23:21 - 24 հունվարի, 2015
sorry, but the armenian mentality is critical !! How can some-one "make" 11(!!!) children, without being able to lodge nor feed them ! Where did you learn your duty of RESPONSABILI TY ?? Why is this man NOT working ?? Problems of health ? --WE have TOO,but we do our job for existing , without complaining. SOOO WEAK, and lazy, these armenians !! Sitting,having good time ,making kids and begging : shame ! PS: Please translate ,thanks
6. henri16:52 - 25 հունվարի, 2015
Ես ալ կարծեցի ՉՈՐՍ սենեականոց բնակարան են սուել ։
7. Papken Hartunian18:26 - 25 հունվարի, 2015
"SOOO WEAK, and lazy, these armenians!!" Ani, stop using strotypes. You should learn how to write a complete sentence first.
8. Ani Hovhannisyan22:00 - 25 հունվարի, 2015
Contacts: +374 93 32 46 34 Mr. Poghosyan, +374 77 24 17 64 Mrs. Avetisyan Bank Account Number: 11500434263600 - Armbusinessbank
9. Emily13:21 - 27 հունվարի, 2015
Ani_ not STRONG to say something like that towards Armenians and Armenian mentality. Have some respect and DONT DARE to say comment like this any more. Especially that you don't even know Armenian. These people are very positive and if you can help then do so, if you don't want to help then at least don't use wording that Armenians are Weak and have wrong mentality.
10. Emily13:24 - 27 հունվարի, 2015
and FYI the Father has had 3 operations and is barely walking and but still is working. They are saying that they are making so many babies so that our nation grows and we have soldiers ( if You don't know ANI we are a country that has borders with 2 enemies).
11. lm01:31 - 28 հունվարի, 2015
I think ANI would prefer to have eleven abortions instead of eleven human beings ,good luck with your bright mentality Ani
12. Jay06:42 - 28 հունվարի, 2015
Leave Ani alone, she's got a point. The man is healthy enough to bang the wife eleven times, but not healthy enouGH to get a job.
13. Gaya09:36 - 29 հունվարի, 2015
Learn Armenian people :) They aren't asking money, food, clothing, etc.. They just need an appt to rent. That's all. Since there are so many stupid people like Ani, renting an appt with 11 blessings became a problem :/
14. rafim09:57 - 29 հունվարի, 2015
Ani Hovhannisyan, can you make an update after a couple of weeks, for us all to know what happened.
15. Karen14:08 - 29 հունվարի, 2015
Միշտ մի բան չեմ հասկացել. եթե ի վիճակի չես այդքանին պահելու, կերակրելու, քնելու տեղով ապահովելու, ապա ինչու էս էդքան շատ ԲԱԶՄԱՆՈՒՄ: Հույսդ դրել ես քեզ մեղքացողների վրա՞
16. Նոյեմի11:14 - 30 հունվարի, 2015
Հարգելի Անի և Կարեն Ձեր վրդովմունքը միանշանակ հասկանալի և ընդունելի է երեխաների նկատմամբ պատասխանատվության տեսանկյունից (նամանավանդ որ վերջին ժամանակներում սոցիալապես անապահով շատ ՛՛ճարպիկ՛՛ մարդիկ պրոֆեսիոնալ կերպով կարողանում են ՛՛շահարկել՛՛ իրենց վիճակը և օգուտներ քաղել), բայց հարցն այն է, որ Հայաստում չես կարող հազմոված լինել, որ ՛՛ի վիճակի կլինես թեկուզ մեկ երեխայի պահելու, կերակրելու, քնելու տեղով ապահովելու՛՛ հարցում: Այս ընտանիքն ի տարբերություն մյուսների ոչ փող է խնդրում, ոչ ուտելիք --այլ ընդամենը հնարավորություն ու ազգի պահպանման, աճի տեսանկյունից դիտարկելով այս հարցը՝ պետք է աջակցել նրանց, քանի որ նման բազմազավակ ընտանիքների միջոցով պիտի պահպանվի ազգը:
17. Vahan20:49 - 30 հունվարի, 2015
Բոլոր այն մեկնաբանողներին, ովքեր փորձում են քննարկել շատ երեխա ունենալու «բացասական» կողմերը, ուզում եմ ասել, որ դրանք ուղղակի չկան! Ես ինքս բազմազավակ ընտանիքից եմ, եւ ծնողներիցս անչափ շնորհակալ եմ, որ այդպիսի շնորհ են մեզ ընձեռել իրենց բարեկեցության «հաշվին»: Ու ավելի քան վստահ եմ, որ երեխաների քանակը ընտանիքում ուղիղ համեմատական է այդ երեխաներից յուրաքանչյուրի ապագա որակի հետ: Միջինում իհարկե!
18. zohrab02:05 - 31 հունվարի, 2015
Armenians always have to winge help yes if you can nd want or dont dont become a sudden philospher
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ