HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյանի գործով դատը հետաձգվեց` աշխատանքային օրվա ավարտի պատճառով

Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց` աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 26-ին, այն կշարունակվի կողմերի ռեպլիկների իրավունքով:

Այսօր, ինչպես նախատեսված էր, Վարդան Պետրոսյանի պաշտպանները հանդես եկան ճառերով, դահլիճը լեփ-լեցուն էր: Քաղաքացիներն անգամ միմյանց փոխարինելով էին նստում ժամանակ առ ժամանակ: Ներկա էին Վարդան Պետրոսյանի արվեստագետ գործընկերները, քաղաքացիներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր ճառում անդրադարձավ մեղադրական ճառին, մասնավորապես` արդյոք վթարի ժամին բախման վայրը հանդիսանում է բնակավայր, թե ոչ, PS Crash ծրագրով արտերկրում արված փորձաքննությանը քննիչի կողմից նախաքննության ժամանակ թույլ տրված խախտումներին ու բացթողումներին:

Ճառով հանդես եկան նաեւ Վարդան Պետրոսյանի փաստաբաններ Սամվել Ջաղինյանը եւ Մարի Լոռ Դոզեն: Վերջին խոսքի իրավունքով արտահայտվեց նաեւ Վարդան Պետրոսյանը:

Դատարանում լարված մթնոլորտ էր, երկու անգամ տեղի ունեցավ միջադեպ` տուժող կողմի եւ պաշտպանական կողմի միջեւ: Դատական նիստի ավարտին տուժող Արթուր Հակոբյանը վիժվածք անվանեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, ինչին ի պատասխան Բաղդասարյանը միջնորդեց դատարանին` քրեական գործ հարուցելու համար դիմել դատախազին:

Մանրամասները` քիչ ուշ: 

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
12 միլիոն դրամը թող մուծի, վերջանանք այս պատմութիւնից: ---Արեւմտեան երկիրներում, նոյնանման արկածի մը պարագային, այդ գումարի տասից մինչեւ հարիւր, նոյնիսկ երբեմն հազա՛ր անգամն է վճարվում, ըստ օրէնքի կամ դատարանների: --- Իսկ այդ յարգելի տիկինն ալ եկեր, բաղդատականներ է անում ֆրանսայի հետ, յուզումնալից ծափահարութիւնների արժանանալով: --- Ի դէպ, որ խօսում ենք 1Ձ միլիոն հատուցման մասին, Վարդանը արդեօք, ցարդ, ո՞րքան ծախսեց արդէն փաստաբանների համար... --- Ամբողջ երկիրը մի խոշոր մանկապարտէզ լինի կարծես...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter