HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից հայ զինծառայողաների սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ

23.01.2015 թվականին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 

Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը, ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլախավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter