Կիրակի, 23 սեպտեմբերի

850 կգ թմրանյութի տեղափոխման գործով դատապարտված վարորդը հացադուլ է հայտարարել



850 կգ թմրանյութ տեղափոխելու համար դատապարտված վրացի վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլին հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին «Հետքին» հայտնեց նրա վրացի փաստաբան Թեյմուրազ Մայսուրաձեն: Փաստաբանի խոսքով՝ Մարտիաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում և հացադուլը հայտարարել է դատավճռի հրապարակման հաջորդ օրը: Նա պահանջում է, որ միջազգային դիտորդներն այցելեն իրեն:   

Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին 17 տարի ազատարզրկման դատապարտվեց Իրանից Հայաստան 850 կգ թմրանյութ տեղափոխելու համար: Փաստաբան Մայսուրաձեն պատրաստվում է բողոքարկել դատավճիռը: 

Փաստաբան Մայսուրաձեն նաև պատմեց, որ երբ ինքն այցելել է իր պաշտպանյալին, վերջինս պատմել է, որ իրենց խցում 18 հոգի է տեղավորած, իսկ մահճակալները 12-ն են: Նրանք հերթով են քնում. «Նա 63 տարեկան է, և գոնե նորմալ քնել պետք է կարողանա, ոչ թե հերթապահի ու հերթափոխով քնի»,-ասաց փաստաբան Մայսուրաձեն:  

Վրացի փաստաբանը խոսել է նաև Հայաստանում Վրաստանի հյուպատոս Շորենա Ծիկլաուրիի հետ, ով մտադիր է վաղը այցելել Մարտիաշվիլուն: 

ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին հացադուլ է հայտարարել, սակայն ոչ թե հունվարի 21-ից, այլ նրա՝ հացադուլի մասին դիմումը մուտք է եղել հունվարի 22-ին՝ ժամը 17:40-ին՝ իր քրեական գործի հետ կապված: 

Այս պահին, ինչպես տեղեկացրեց Գոռ Ղլեչյանը, Մարտիաշվիլին առանձին խցում է՝ բժիշկների հսկողության տակ: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ