HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարը և դեսպանները քննարկել են Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման խնդիրները

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ-ն: Հանդիպման նպատակն էր քննարկել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված թույլտվության ընթացակարգը և խնդիրները:

Դեսպանների կողմից բարձացված անհանգստությանն ի պատասխան` Արամայիս Գրիգորյանը նշել է, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, գործընթացն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Նախարարը նշել է. «Այս պահին «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախագծի բնապահպանական փորձաքննության գործընթացը կասեցված է: Հետագա գործողություններում ՀՀ օրենսդրության համապատասխան հնարավորինս հաշվի կառնվեն ազդակիր համայնքի կարծիքն ու դիրքորոշումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter