HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ մարզուհին գրավել է երրորդ տեղը

Հունվարի 24-31-ն ընթանում է Քուվեյթի 4-րդ միջազգային գրան պրին, որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:

Այսօր` հունվարի 27-ին, Մարիամ Միայելյանը մասնակցել է 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին, որին մասնակցել է 11 երկրի  16 մարզուհի: Մարիամ Միքայելյանը  խոցել է 408,7 միավոր և գրավել 3-րդ տեղը, նա 2 տասնորդականով զիջել է 2-րդ տեղը գրաված Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել էր 408,9 միավոր: 1-ին տեղը գրավել է 411,5 մրավոր խոցած ուզբեկ մարզուհի Մարգարիտա Օռլովան: 3-րդ տեղը գրաված Մարիամ Միքայելյանի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Նորայր Առաքելյանն ու Զավեն Իգիթյանը հանդես կգան հունվարի 29-ին օդամղիչ ատրճանակ ձևում: Իսկ հունվարի  28-31-ը Հայաստանի հավաքական թիմի երկրոդական կազմը`  մարզիկներ Սուսաննա Հովհաննիսյանը, Լիա Սահակյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը և Էլմիրա Կարապետյանը կմասնակցեն Մյունխենյան միջազգային մրցաշարի` Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter