HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի դեսպանը

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:

Սարգսյանը շնորհավորել է դեսպան Նովակովսկուն և մաղթել հաջողություններ` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նրանք նշել են, որ բարձր մակարդակի փոխայցելությունները, պարբերական քաղաքական խորհրդատվությունները, մշակութային ակտիվ փոխանակումները թույլ են տալիս տնտեսական ոլորտում աստիճանաբար, բայց վստահորեն մեծացնել առևտրաշրջանառության ծավալներն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի ներուժ կա:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին՝ ավելի ակտիվացնելով երկկողմ տնտեսական կապերը, դրանք համապատասխանեցնելով քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:

Նրանք անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը: Դեսպան Եժի Նովակովսկու հավաստմամբ, Լեհաստանը պատրաստակամ է իր աջակցությամբ նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter