HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8.5 կգ թմրանյութ՝ Ջավախքի սահմանին

Սամցխե-Ջավախքի ոստիկանները 8.5 կգ թմրանյութ են հայտնաբերել հայ-վրացական սահմանի Նինոծմինդայի անցակետում:

Հետաքննության արդյունքնում Բուլղարիայի երեք քաղաքացիներ են ձերբակալվել` Սաշո Տ.-ն,  Ջորջ Ա.-ն և Ռուսի Կ.-ն: Այս մասին հայտնում է վրացական www.agenda.ge կայքը: Հետաքննությունը պարզել է, որ վերջիններս թմրանյութը տեղափոխում էին Հայաստանից դեպի Վրաստան: Ձերբակալվածները փորձել են սահմանը  հատել 10 փաթեթ կոկաին տեսակի թմրամիջոցները  մարմնին ամրակցված կպչուն ժապավենների միջոցով:

Իրավապահները հայտնաբերել են 8.5 կգ թմրանյութ, որը, ըստ փորձաքննության, 6.3 կգ կոկաին է պարունակել: Հայտնաբերված թմրանյութի արժեքը գնահատվել է 2.5 մլն դոլար:

Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի հատկանիշներով՝ թմրամիջոցի ապօրինի տեղափոխում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter