HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարիզում տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես

Հունվարի 25-ին Փարիզի Կառավարման բարձրագույն դպրոցում (ESG) տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես:

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքէջի՝ միջոցառմանը ներկա փորձագետները խոսել են զանգվածային ոճրագործությունների մասին` շեշտը դնելով դրանց վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում լուսանկարների և ֆիլմերի դերի ու ազդեցության վրա: 

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Վան միության նախագահ Սեդա Փափազյանը` «Լուսանկարների օգտագործումը Ֆրանսիայում Ադրբեջանի կողմից՝ քարոզչության նպատակով» թեմայով:

Սեդա Փափազյանն որպես օրինակ ներկայացրել է Խոջալուի դեպքերի մասին ադրբեջանական տարբեր աղբյուրների իրարամերժ փաստերը` ցուցադրելով այն լուսանկարները, որոնք ամենևին չվերաբերելով Խոջալուի դեպքերին` ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից ներկայացվում են որպես այդպիսին` դրանցում հայկական զինվորականների մասնակցությունը «ապացուցելու» համար:

Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ակադեմիական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter