HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ գործող նախագահ. «Ես դատապարտում եմ բռնությունների դեպքերի աճը»

ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը երեկ իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում վերջին զարգացումների առնչությամբ։ «Ես կցանկանայի հորդորել կողմերին ապահովել հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը և դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նախատեսված է 1994 թվականի մայիսին կնքված պայմանագրով»,- ասել է նա: «Ես դատապարտում եմ բռնությունների դեպքերի աճը, որի արդյունքում մարդիկ են զոհվում և կոչ եմ անում կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա թեժացմանը»:

«Անմիջական շփումը ոչ միայն նախագահների, այլև այլ մակարդակներում, շարունակում է մնալ առանցքային առաջընթացի համար, որը պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմամբ և ռազմական գործողությունների դադարեցմամբ: 2014 թվականի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում դրական քայլեր էին՝ կատարված ճիշտ ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել անմիջական շփումների իրականացմանը, սակայն միմիայն կողմերը՝ հրամանատարական շղթայի ամենաբարձր օղակից մինչև շարքային զինվորը, կարող են և պետք է ապահովեն հրադադարի պահպանման ռեժիմը»:

«Ես վերահաստատում եմ իմ աջակցությունը իմ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, ում վստահված է խթանել անմիջական շփումը և օգնել կողմերին նոր և խիստ անհրաժեշտ միջոցներ մշակել ու կիրառել վստահության ամրապնդման նպատակով։ Ես նաև մեծապես աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին, որոնք մասնավորապես ուղղված են հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդմանը և բանակցությունների համար ընդհանուր հիմքերի ստեղծմանը։ Ես կոչ եմ անում կողմերին լիարժեք օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները և զգալի քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ և հարատև կարգավորման համար»:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լաբմերտո Զանիերը լիովին սատարել է ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությանը և կոչ է արել երկու կողմերին վերստին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գլխավորած քաղաքական գործընթացի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter