Շաբաթ, 22 սեպտեմբերի

Կարտոֆիլի առևտուր. Հայաստանը ներմուծում է Նիդեռլանդներից, արտահանում՝ Վրաստան



Վերջին երկու տարիներին Հայաստանից արտահանվող կարտոֆիլի ծավալներն էականորեն աճել են: 

Ազգային վիճակագրական ծառայության՝ «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն՝ 2007 թվականից մինչ օրս կարտոֆիլի արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է 2013-ին. արտահանվել է 23.500 տոննայից ավելի կարտոֆիլ՝ 6.6 մլն դոլար արժողությամբ: 2014թ. ցուցանիշը գրեթե չի զիջում. 11 ամիսների տվյալներով՝ մոտ 21 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել՝ 4.6 մլն դոլար արժողությամբ: Անցյալ տարվա վերջին ամսվա ցուցանիշները դեռ ամփոփված չեն: 

Կարտոֆիլի արտահանման ծավալները՝ տոննաներով


Եթե մինչև 2010թ. Հայաստանը կարտոֆիլ արտահանում էր միայն Վրաստան և Ռուսաստան, ապա 2010-ից սկսած արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է՝ հասնելով Իրան, Իրաք, Ղազախստան և Թուրքմենստան: Օրինակ՝ հենց 2013-ին ամենաշատը Իրաք է արտահանվել՝ մոտ 5000 տոննա: Այդուհանդերձ, կարտոֆիլի արտահանման հիմնական շուկան Վրաստանն է: 

Կարտոֆիլի արտահանումն ըստ տարիների և երկրների (հազար տոննա միավորով)

Ավելի շատ արտահանվում է, քան ներմուծվում

Մինչ վերջին երկու տարիները՝ Հայաստանն ավելի շատ կարտոֆիլ ներմուծել է, քան արտահանել: Սակայն վերջին երկու տարիներին պատկերը փոխվել է՝ Հայաստանը ավելի շատ կարտոֆիլ արտահանում է, քան ներմուծում: 

2007-ից մինչ օրս, գումարային հաշվարկով, Հայաստանն արտահանել է ավելի քան 60 հազար տոննա կարտոֆիլ, իսկ ներմուծել է՝  38 հազար տոննա: Արտահանման ցուցանիշները, մինչդեռ, մեծացել են վերջին երկու տարիների տվյալների հաշվին:  

Կարտոֆիլի ներմուծման ծավալները՝ տոննաներով

2007թ. ցայսօր կարտոֆիլ ներմուծվում է ամենաշատը Նիդեռլանդներից: Նիդեռլանդներից հետո մեծ ծավալներ ներկրվում է նաև Վրաստանից, Իրանից և Գերմանիայից, որոշ տարիների նաև մի քանի այլ երկրներից (տես գրաֆիկան): 2013թ. մեծ ծավալի կարտոֆիլ է ներմուծվել անհայտ երկրից: ԱՎԾ-ն չի նշել, թե որն է այդ «անհայտ երկիրը»: 

Կարտոֆիլի ներմուծման ծավալներն ըստ տարիների և երկրների ( հազար տոննա միավորով)


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Վաչե01:56 - 31 հունվարի, 2015
անծանոթ մեկը եթե ընթերցի այս հոդվածը միանգամից կեզրակացնի ,որ կամ մենք առևտուր ենք անում միայն առևտուր անելու համար կամ տառապում ենք թերարժեքության բարդույթով։ միանգամայն ակնհայտ հարց է առաջանում ․ եթե մեր սեփական կարտոֆիլը բավարարում է սեփական պահանջմունքը և զգալիորեն գերազանցում է այն, ապա ինչու է ներմուծվում։ Ահա այստեղ է ,որ հեղինակը պետք է ներկայացներ, թեգուզ մեկ երկու նախադասությամբ նման առևտրի բնույթն ու նպատակները։ Եթե տիրապետում է թվական տվյալների , ապա ներկայացներ տվյալներ ներմուծվող և արտահանվող սերմացու և պարենային կարտոֆիլի քանակների մասին, ըստ վերը նշված երկրների։ Էլ չեմ խոսում գնային տվյալների մասին , որը միանգամայն ընկալելի կդարձներ հրապարակման իմաստն ու նպատակները։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ