HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ. «Հայոց բանակը կայացավ և արձանագրեց Հայոց պատմության մեջ արդեն ոսկե տառերով գրված հաղթանակներից մեկը»

Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հայաստանի բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։

Հայոց բանակի ծնունդն ու կայացումը տեղի ունեցավ պատմական ու քաղաքական բարդագույն ժամանակաշրջանում։ Զինված ուժերի կազմավորման առաջին սաղմերը գցվեցին դեռևս 1989-90 թվականներին, երբ սկսեցին կազմավորվել առաջին կամավորական ինքնապաշտպանական ջոկատները: 1992 թվականի հունվարի 28-ի «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ բանակի կազմավորմանը տրվեց պետաիրավական բովանդակություն:

Ի տարբերություն այլ երկրների, պատերազմական պայմաններում հայտնված Հայաստանում զինված ուժերի ստեղծման գործընթացի հաջողությունը հնարավոր էր ջանքերի առավելագույն լարման եւ ողջախոհ ու սթափ քաղաքական ղեկավարման համադրման պարագայում: Հայոց բանակը կայացավ և արձանագրեց Հայոց պատմության մեջ արդեն ոսկե տառերով գրված հաղթանակներից մեկը՝ Արցախի ազատագրումը: Այն հնարավոր դարձավ ճշգրիտ արտաքին քաղաքականության, ճկուն դիվանագիտության, հասուն ու գրագետ զինվորականության մեկտեղման շնորհիվ: Դա հնարավոր եղավ նաեւ իշխանության նկատմամբ վստահության, օբյեկտիվ դժվարությունների հաղթահարելու համաժողովրդական կամքի եւ բանակի նկատմամբ համընդհանուր գորովանքի պայմաններում:

Հայ ազգային կոնգրեսի համար ներքաղաքական հարցերում ՀՀ զինված ուժերի համար սահմանադրորեն ամրագրված չեզոքությունը շարունակում է մնալ որպես քաղաքական առաջնահերթություն, բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի եւ մարտունակության ապահովման նախապայման։

Կոնգրեսը վստահ է, որ ՀՀ զինված ուժերը պատվով դուրս կգան նաեւ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին էապես աճած լարվածության իրավիճակից՝ ի չիք դարձնելով հակառակորդի բոլոր սադրանքներն ու մտադրությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter