HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ

Երեկ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե 29.01.2015 թ.` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրեց, որ զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։

Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:

 

 

 

Մեկնաբանություններ (3)

Արմենակ Եղիայեան
Լատինատառ մեկնաբանութիւն չէք ընդունիր, լաւ կ'ընէք, հապա ռուսատառը ինչո՞ւ կ'ընդունիք:
Արամ
Ցավով պետք է նշել, որ մեր բանակում ,այն էլ ապագա սպայական կազմում ռամիլ սաֆարովներն անհամեմատ ավելի շատ են, քան ազերիների բանակում։ ՀՀ ղեկավարությունը և անձամբ ՊՆ–ը անում են ամեն ինչ որպեսզի բարոյազրկեն և կազմալուծեն հայկական բանակը։ Նորմալ երկրում ՊՆ–ը վաղուց պետք է կանգնած լիներ ռազմական տրիբունալի առաջ որպես ռազմական հանցագործի, իսկ մեր մոտ նա իրեն պահում է ,որպես «ակնառու» ռազմա–քաղաքական գոծիչի, նույնիսկ «երազելով ապագա պրեզիդենտության մասին։ Պարզ հաշվարկներով սպանությունների թիվը բանակի ներսում անհամեմատ շատ է քան հակառակորդի գնդակից զոհվածների թիվը։ այս ամենը տանում է նրան, որ մոտ ապագայում կկազմալուծվեն ազգային բանակները և նորից կվերադառնանք սովետական (ռուսական) բանակին, որի մասին ակնարկվում է մոսկվայից։ Եվ որը Հայաստանում անշեղորեն կյանքի է կոչվում։
жирайр
ЭС ЭЛ МЕР У МЕР БАНАКИ БАРКЕРЕ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter