Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Կոտրված մանկություն». 17-ամյա հայ մասնակիցը հաղթել է Հոլոքոստին նվիրված մրցույթում



Հունվարի 23-26-ը Մոսկվայում տեղի է ունեցել Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված 9-րդ միջազգային մրցույթը: Այն կոչվում էր «Հոլոքոստ. հիշեցում և նախազգուշացում»: 17-ամյա Միքայել Հարությունյանն իր «Կոտրված մանկություն» կտավով արժանացել է առաջին մրցանակի:

Միքայելն ասում է, որ 9-րդ միջազգային մրցույթի հայաստանցի միակ ներկայացուցիչն էր: Նախքան Հոլոքոստի  զոհերին նվիրված իր նկարի մասին խոսելը նշում է, որ ինքն արդեն 2 կտավ ունի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Որոշեցի նկարել նաև հրեաների ցեղասպանության մասին»,- նկատում է Միքայելը: Մրցույթի մասնակիցների թիվը 1200 էր, իսկ եզրափակչ էր անցել 3 տասնյակից ավելի մասնակից:

Միքայելի խոսքով՝  մրցութային օրերին այցելուները մեծ ուշադրությամբ էին նայում իր նկարը: Ասում է՝ այդ վերաբերմունքից ինքն զգում էր, որ նկարը տպավորիչ է: Սակայն առաջին մրցանակին արժանանալուն չէր սպասում: «Երբ ասացին, որ առաջին տեղն եմ զբաղեցրել, շատ ուրախացա: Անգամ իմ պատվին հրեա ուսանողներից մեկը հայերեն բանաստեղծություն էր գրել, որն արտասանեց բեմից՝ նվիրելով Հայաստանին: Այն կոչվում էր «Հայաստանի գարունը»»,- պատմում է 17-ամյա պատանին:

Հակասեմիտիզմի դեմ պայքարող եվրոպական «Շիմոն Վիսենթալ» կենտրոնի տնօրեն Շիմոն Սամուելսն իր ելույթում անդրադարձել է հայ մասնակցի ներկայացրած նկարին՝ ասելով, որ այն կցուցադրվի ՅՈւՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (18)
1. liana15:38 - 30 հունվարի, 2015
Անչափ հպարտ եմ, շնորհակալություն և շնորհավոր
2. Սառա16:57 - 30 հունվարի, 2015
Շատ ազդեցիկ է, տպավորիչ: Շնորհավորորում եմ:
3. Նվարդ17:32 - 30 հունվարի, 2015
Ապրես հայորդի,հպարտանում ենք քեզանով, հրաշալի մտահղացում, տպավորիչ էր....
4. Վեհարի18:22 - 30 հունվարի, 2015
Ազգային պատկանելության դիմաց ցեղասպանութունը շատ դարեր առաջ սկսվել, և շարունակվում է Հայաստանում, և շատ բնական է, որ այն վրձնի դիպուկ մի քանի հարվածներով հատկապես հայ պատանին պետք է ավելի արտահայտիչ պատկերեր: Այն փաստը, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված մրցանակաբաշխություններ գոյություն չեն կարող ունենալ և դրա փոխարեն հայտարարություններ են տարածում թե` «Փնտրվում են… պատմություններ թուրքերի մասին, որոնք փրկել են իրենց հայ հարեւաններին» և նման այլ թեմաներով, որոնց իրական նպատակը` ցեղասպանության եղելությունը կոծկելն ու ցեղասպանությունը շարունակելն է:
5. Ofelya19:53 - 30 հունվարի, 2015
Ապրես՜,նվիրյալ հայորդի,հարցը ինչ-որ տեղ գրավելը չէ,այլ աշխարհի անգութ մարդկանց գութը շարժելն է, որն ստացվեց քեզ մոտ, կեցցես՜,մեծ բարձունքներ եմ քեզ մաղթում...
6. Միքայել21:22 - 30 հունվարի, 2015
Անչափ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար: Ես հպարտ եմ, որ ՀԱՅ եմ:
7. Գոհար Արշակյան02:05 - 31 հունվարի, 2015
Ապրես, սիրելի Միքայել...դու քո վրձնով ավելի դիվիդենտներ կբերես մեր երկրի արտաքին քաղաքականությանը, քան ԱԳՆ-ն, կեցցե՛ս...հրաշալի գործ է, թե՛ թեմատիկայով ու թե՛ կատարման վարպետությամբ...
8. Hakob Dinq13:54 - 31 հունվարի, 2015
Կեցցես: Հպարտանում եմ: Քո արածը ավելի մեք արժեք ունի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում, քան մեր իշխանություններինը:
9. Gagik18:20 - 31 հունվարի, 2015
KECCES,erevum e vor du eghern tesac azgi tornik es:Eghici pahapan qez ev mer azgin:Husanq mi or el hrea mi nkarich ktavin khancni hayoc mec eghern@::
10. Лия18:36 - 31 հունվարի, 2015
Горжусь! Молодец! Поздравляю! Успехов в творчестве!
11. Алексей Казаков New York City 20:11 - 31 հունվարի, 2015
Микаел а у евреев Михаел , спсибо вам Михаел ДЖАН за столь трогательную картину , благославит вас Бог, счастья вам и процветания
12. Արմինե01:08 - 1 փետրվարի, 2015
Միքայելի ձեռագիրը հիշեցրեց իր հրաշալի վարպետին , ում արմատները Սասունից են , հայ գեղանկարչության ժամանակակից անվանի դեմքերից մեկը` Էդվարդ Սասունը(Ավագյան), բացառիկ մի գեղանկարչի ` ում արվեստի հիմքը և հենասյունը դասական ոճն է... Երջանիկ ես, որ նման վարպետ ունես և այն ինչ նրանից կարելի է սովորել միմիայն գեղանկարչական տեխնիկա չէ... Նման արվեստագետի սան լինելը նաև պատասխանատվություն է... Շնորհավորում եմ Միքայել...
13. Միքայել15:40 - 1 փետրվարի, 2015
Спосибо! https://www.facebook.com/michael.harutyunyan.5/media_set?set=a.405851989497458.97611.100002179811568&type=3
14. Tehran05:34 - 2 փետրվարի, 2015
That would be such accurate picture of Palestinian children in the gaza strip today who are under nazi style occupation by criminal zionist regime. actually worse since gaza by its whole is open air prison system..
15. Il@n@21:02 - 2 փետրվարի, 2015
Tehran, please, find the picture that looks the same and take a photo. I hope G-d will punish you for your lies. That is not a place for this kind of talk and, the true, I shouldn't reply. Beautiful, painful picture of very talented young master
16. Անահիտ Շառոյան10:20 - 3 փետրվարի, 2015
Շնորհավորում եմ իմ շատ սիրելի աշակերտ Միքայելին՝ մրցույթում հաղթելու համար: Ես հպարտ եմ նրանով: Նորանոր վերյելքներ եմ ցանկանում իմ սիրելի տաղանդավոր տղային :Հ. 86 դպրոցի տնօրեն Անահիտ Շառոյան
17. GB18:51 - 5 փետրվարի, 2015
Tehran, your hateful political comment surprise me if you are an ordinary Armenian art lover! Please stay out of politics and and appreciate Mikayel, for his wonderful artistic talent!
18. gohar01:30 - 6 փետրվարի, 2015
Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում, առկա Իզրաելի դիրքօրոշւմը․Նա ե աշխառհի տերը,բաից հրեան իր շահերից ելնելօվ չի թոխնելւ վօր ԱՄՆ ճանաչի․Ապրես Միքաըել, քօ առաց սխրանքը հառգանքի ե արյանի․ դւ արեցիր ավելին քան անցաց յամանկների մեր քախաքագետները․ Թօխ իսրաելը ամաչի Միքաելի մաքւր և ջինջ նկարից,օտար ազգի ապրաց նրա հօգւ ցավից․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ