HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտարժութային պարտատոմսերի թողարկում` 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու հարցը: Օգտվելով միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորված բարենպաստ միջավայրից, որը կարող է կարճաժամկետ լինել, գործադիրը նպատակահարմար է համարել արտարժութային պարտատոմսերի թողարկումը: Այդ գործընթացը կազմակերպելու համար կառավարությունն անհրաժեշտ է համարել ունենալ միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխող, որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը, իրականացում մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի տեղաբաշխման համար: Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ուստի ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել է ՀՀ կառավարության անունից ստորագրել համապատասխան պայմանագրերը: Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter