HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը շաքարախտով հիվանդների համար ֆրանսիական արտադրության դիաբետոն կգնի

Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղի մրցակցային կարգով ձեռք բերելու արձանագրությունը, սահմանել, որ ՀՀ 2015-2019թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարությունը այդ դեղի գնումն իրականացնելու է ֆրանսիական ընկերությունից՝ 1 հաբը 0.06 եվրո (42.33 դրամ) գնով, ինչը զգալիորեն էժան է նախորդ տարիներին ներկրված խմբաքանակներից: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ դիաբետոնի պահանջարկը տարեկան ավելանում է 10 և ավելի տոկոսով: Այժմ մեր երկրում կա շաքարախտով հիվանդ 80 հազար մարդ: 
Հիշեցնենք, որ նախորդ տարի նախարարությունը շաքարախտով հիվանդների համար գնել էր Հնդկական «DiaZone MR»-ը, որը փոխարինում էր ֆրանսիական դիաբետոնին, սակայն հնդկական արտադրության դեղից բազմաթիվ դժգոհություններ կային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter